Կույր մի եղեք, քայլ արեք և կանգնեցրեք թուրք-ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ․ Ա․Գասպարյան
«ԱրմՆյուզ» հեռուստաալիքի հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը, գտնվելով Արցախում և ներկայացնելով իրավիճակը՝ հարձակման թիրախում հայտնված քաղաքացիական կառույցներից, կոչով դիմել է արտասահմանցի լրագրողներին:
«Եթե լուսաբանեք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե ինչպիսին են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները»,- նշում է Աբրահամ Գասպարյանը՝ ցույց տալով, թե ինչ վիճակում է գտնվում դպրոցի շենքը, որը հարձակման թիրախ է դարձել:
«Կույր մի եղեք, քայլ արեք և կանգնեցրեք թուրք-ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ»,- հավելել է հեռուստամեկնաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան