Վստահ եմ՝ մեր բարեկամները, առաջին հերթին ՌԴ-ն, տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի. Միրզոյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրում է. «Վերադառնում եմ Ստեփանակերտից։
Մեր 18֊20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։
Մատակարարումներն ապահովվում են։
Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը
- ՊՆ խոսնակ. Խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ
- Զորքերի որոշակի տեղաշարժերն այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում. ՊՆ ներկայացուցիչ
- Առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով ՊԲ-ն ետ է քաշել զորքերը. Վահրամ Պողոսյան
- Կատարած սխրանքների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները. ՊԲ
- ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
- Ռազմաճակատում մեր զինծառայողներն առանց չափազանցության սխրանքներ են գործում. Տիգրան Աբրահամյան
- Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան նամակ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին
- Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին