Ջեոֆրի Ռոբերթսոն․ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ
Բրիտանացի հայտնի փաստաբան, Doughty Street Chambers փաստաբանական գրասենյակի հիմնադիր, պրոֆեսոր Ջեոֆրի Ռոբերտսոնն The Australian ամսագրում հրապարակված հոդվածում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղու Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ համատեղ, սանձազերծած պատերազմին ու նրա իրականացրած հարձակումներին, գրել է, որ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ։
«Ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ ազգայնական թմբուկ է զարկում՝ հայերի նկատմամբ ռասայական և կրոնական ատելություն սերմանելով։ Գուցե մասամբ սեփական հռետորաբանությունն էր, որ նրան ստիպեց սկսել այս պատերազմը, երբ նա համոզված եղավ թուրքական աջակցության մեջ և այն ժամանակ, երբ համաճարակից Հայաստանը թուլանում էր: Նա ժխտում է ագրեսոր լինելը, բայց դա արժանահավատ չէ։ Հայաստանը համաձայնվել է խաղաղ բանակցություններ վարելու միջազգային կոչերին, բայց Ալիևը, նվաճումներ կատարելու հույսով, հրաժարվել է: Այս առումով Ադրբեջանը մեղավոր կլինի ՄԱԿ-ի կանոնադրության խախտման մեջ, որն արգելում է ցանկացած «զինված հարձակում ՄԱԿ-ի անդամի դեմ»:
Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հակամարտությունը փոխանցի Միջազգային քրեական դատարան, որն այժմ լիազորված է հետաքննելու ագրեսիայի հանցագործությունը, որը, կարծես, կատարել է Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»,-գրել է Ռոբերթսոնը։
Նշենք, որ Ջեոֆրի Ռոբերթսոնը նաև հեղինակել է «Անհարմար ցեղասպանություն․ով է այսօր հիշում հայերին» աշխատությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ամալ Քլունիի և Ջեոֆրի Ռոբերթսոնի հայտարարությունը․ Որոշումը հաղթանակ է Հայաստանի համար
- Ջեֆրի Ռոբերթսոնի` «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին» գիրքն արժանացել է «Լավագույն բանավեճ» մրցանակին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ