Առողջություն 12:07 06/10/2020 Հայաստան

Վիրավոր զինծառայողի գտնվելու վայրը պարզելու համար կգործարկվի թեժ գիծ

Արցախում վիրավորների մեծ մասը միջին ու թեթև ծանրության են: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ծանր և ծայրահեղ վիրավորներ էլ ունենք, փոքր տոկոս են կազմում: Նրանք առավել ուշադրություն են պահանջում, նրանց են ուղղված բժշկական հաստատությունների ամենամեծ ուշադրությունը, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա ու փրկվեն:

Ծանր և ծայրահեղ ծանր վիրավորները քիչ են, քանի որ, դժբախտաբար, նաև ծանր վիրավորումներից մինչև բժշկական հաստատություններ հասնելը որոշ զինծառայողներ մահանում են»,- նշեց նա: 

Նախարարն ասաց, որ վիրավորների մասին տեղեկության բացը լրացնելու մասին խնդրին ծանոթ են, այդ հարցը այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի. «Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր զինծառայողի գտնվելու վայրը, բայց հիմնականում գիտակցության մեջ գտնվող ծառայողները կարողանում են կապ հաստատել հարազատների հետ։ Քիչ դեպքեր են լինում, որ անճանաչելի վիրավոր ենք ունենում, քանի որ սկզբում անգիտակից են լինում: Նրանց մասով ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, մենք և ՊՆ  զբաղվում ենք այդ հարցով»:

Ա.Թորոսյանն ասաց, որ Արցախում գտնվող բոլոր հիվանդանոցային հաստատությունների համար ունեն պահեստային պլաններ ծառայություններ կազմակերպման համար:

Նա նշեց, որ ՀՀ առողջապահական համակարգը փաստացի  բաժանված է երեք հիմնական մասի՝ սովորական առողջապահական համակարգ, որ խաղաղ ժամանակ աշխատում է, Կովիդի դեմ պայքարի առողջապահական  համակարգ, որը դեռ  պայքարում է այդ գլոբալ խնդրի դեմ, երրորդ՝ քաղաքացիական և զինվորական վիրավորներին բուժօգնություն ցույց տվող համակարգ: 

«Նաև ինչով է այս կոնֆլիկտը բեռ առողջապահական համակարգի վրա,  որ նման պանդեմիայի շրջանում նման սրացում է տեղի ունենում, ագրեսիա բնակչության նկատմամբ, այն դեպում երբ բոլոր միջազգային կազմակերպությունները վաղուց կոչ էին արել զերծ մնալ սրացումներից մինչև այս գլոբալ մարտահրավերի դեմ ողջ մարդկությունը կպայքարի»:

Ա. Թորոսյանն ասաց, որ Հայաստան տեղափոխված ագրեսիայի ենթարկված բոլոր քաղաքացիներին ՀՀ կառավարությունը տրամադրում է հնարավոր ամենամեծ առողջապահական փաթեթը, հատուկ կառավարության որոշում է ընդունվել: Կազմակերպել են խոցելի պացիենտների խմբակային տեղափոխում Հայաստան,  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիները Սևանի հոգեկան առողջության կենտրոնում են հիմա բուժում ստանում, տասնակից ավելի հեմոդիալիզ ստացող քաղաքացիներ են տեղափոխվել Հայաստան
Նախարարն ասաց, որ ՀՀ տեղափոխված խաղաղ բնակչության առողջապահական ամբողջ ծառայությունները կրկին հոգ է  տանում ՀՀ կառավարությունը:

Նա նշեց, որ անհապաղ լուծման անհրաժեշտ սարքերի կարիք որպես այդպիսին չկա, որովհետև իրենց ունեցած սարքերը տեղափոխվում են՝ ըստ անհրաժեշտ վայրի։

«Սակայն հաշվի առնելով գործողությունների, նժշկական սարքերի՝ ընթացքում շարքից դուրս գալը, պարագաների, դեղերի ծախսրը հնարավոր է առաջանա անհրաժեշտություն: Չսպասելով   նման անհրաժեշտության առաջացման՝ առաջանցիկ գնումներ ենք կազմակերպում, և  եթե կլինեն անհատներ կամ կազմակերպություններ, որոնք կուզենան օգնել մեզ այդ հարցում, խնդրում եմ դիմեն առողջապահության նախարարությանը, որպեսզի այդ աշխատանքը համակարգված լինի»,- ասաց Ա.Թորոսյանը: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:22
Ամերիկահայ կառույցների ակնկալիքները Բայդընի վարչակազմից
Ամերիկահայ կառույցները ձևավորում են նոր վարչակազմի հետ աշխատանքային օրակարգը: Այս հարցի շուրջ «Ամերիկայի ձայնը» զրուցել է ամերիկահայ կազմակերպությունների հետ։
Աղբյուր` Panorama.am
20:21
Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը կմեկնարկի հունվարի 25-ից
Զարիֆը կլինի Ադրբեջանում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։
Աղբյուր` Panorama.am
20:00
Բարեկենդան առաջավորաց պահքի
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը  Հայ Առաքելական եկեղեցին նշում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Այս տարի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Երևանի մի շարք հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:42
ԱՀԿ-ն կարծում է, որ կորոնավիրուսը մնում է սառեցված սննդի փաթեթների վրա
Կորոնավիրուսը կարող է մնալ սառեցված սննդի փաթեթների վրա նույնիսկ երկարատև փոխադրման ժամանակ: Այս մասին  հայտնել է Wall Street Journal- ը՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Մանեի՝ 20 րոպեում ստեղծած կտավն աճուրդում կվաճառվի ավելի քան 200 հազար եվրոյով
Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի աշխատանքներից մեկը, որը նախկինում երբեք չի ցուցադրվել, փետրվարի 26-ին ներկայացվելու է Փարիզում կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մեղրիի ազատ տնտեսական գոտու շուտափույթ գործարկումն այս պահին կմնա ցանկության մակարդակին․ տնտեսագետ
ՀՀ Սյունիքի մարզի հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, նախատեսված է ստեղծել Մեղրիի ազատ տնտեսական գոտի։ Այն նպատակ ուներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
ԱՄՆ-ում քաղաքացին վիճակախաղով մեկ միլիարդ դոլար է շահել
ԱՄՆ-ում քաղաքացին վիճակախաղով մեկ միլիարդ դոլար է շահել։ Հաջողակ «Mega Millions» տոմսը վաճառվել է Միչիգանում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել
Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
19:15
Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինչո՞ւ է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հետևանքով մահերի թիվը մեծ
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել առողջապահական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:05
2,5 տարի առաջ արդեն գիտեին՝ տալու են Արցախը, ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում չի իրականացվել այնտեղ. մտավորական
«Ես ուզում եմ հարցեր ուղղել այն մարդկանց, ովքեր կուրորեն ընկել են այս զոմբիացված իրավիճակում։ Ես իրենց համարում եմ հայ ազգի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մենք էլ պետք է սկսենք մեր վերջին խելքից, որ դրան հետևենք. Մարտին Վարդազարյան
«Ազգն ու պետությունը ճանաչվում են արեստի ու արվեստագետների միջոցով»,- այսօր ՀՀ-ում առակա խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նախիջևանում գրանցված երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արմեն Չարչյան. Հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ, ժամ առաջ պետք է լինի ներկայիս իշխանության հեռացում
«Այսօր հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ և մեզ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ոչ մի ուրիշ կառույց դա չի անելու»,-...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մարզական բժիշկը հայտնել է ՝ ինչպես պետք է մարզվեն COVID-19-ով հիվանդները
Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջությունը վերականգնելը յուրաքանչյուր դեպքում պահանջում է առանձին մոտեցում։ Այս մասին «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Պետք է ծայրահեղական չլինել, գնալ համախմբման ճանապարհով. Երվանդ Երզնկյան
«Մենք իսկապես պետք է խնդրենք, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանից հետո ժամանակավոր կառավարությունը ղեկավարի»,- այսօր մշակույթային...
Աղբյուր` Panorama.am
17:57
ՌԴ-ի տարբեր քաղաքներում ի աջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիաներ են
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընթանում են բողոքի ակցիաներ ի աջակցություն ընդդիմադիր գործիչ ձերբակալված  Ալեքսեյ Նավալնու։ Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմայի» մեկնարկային կազմում
Ներկայացվել է «Ռոմայի» մեկնարկային կազմը «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
17:40
Այս ցեղասպանության հատուցումը պետք է լինի գործող իշխանությունների լիակատար հեռացումը. Դեմոյան
«Ներկա իշխանությունը բոլոր խնդիրներից խոսում է՝ նախկինների մասին առասպելներ պատմելով ու մանիպուլացնելով հասարակությանը»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:29
Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
17:14
Նախկինների վերադարձի մասին միֆը հօդս ցնդեց Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալով. Իշխանյան
«Պատերազմը սկսելու առաջին ահազանգը Յուրի Խաչատուրովի դեմ գործ հարուցելն է։ Կարծում եմ՝ պատերազմն այդ օրվանից սկսվեց»,- ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը համոզվել է, որ փողոցի միջոցով չեն կարող հասնել այս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
16:51
Եկեք ու այդ վակուումը լրացրեք. Սայաթ Շիրինյանը՝ մշակութային գործիչներին
«Մենք այսօր կարևորագույն մի խնդիր ունենք. զոհվածների ծնողները միայնակ են պայքարում՝ մարդկանց իրենցից հեռացնելով, բայց նրանք պետք է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան
«Մենք գործ ունենք աղանդավորների հետ, որոնց պրակտիկորեն ուղղել հնարավոր չէ»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարության հիմքում ոչ այլ ինչ է, քան իր անմիջական հրամանով Շուշին անձնելու փաստն արդարացնելու փորձ
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.  «Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան...
Աղբյուր` Panorama.am
16:11
Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
«Մենք պետք է հասարակության ուշադրությունը բևեռենք այն խնդիրների վրա, որոնք իշխանություն կոչվածը փորձում է բթացնել ու թաքցնել»,-...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայապահպանության կարևոր արժեքները թիրախ են դարձել այսօրվա իշխանությունների համար. մտավորական
«Մեր հայրենիքը գլորվում է  անդունդը, մի ձեռքի երկու մատով մի կերպ կառչած է անդունդի եզրին, որ մինչև վերջ չխորտակվի»,-...
Աղբյուր` Panorama.am
15:49
Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ. Արշալույս Հարությունյան
Հունվարի 28-ին տեղի կունենա «Հարսանիք թիկունքում» ներկայացման հիման վրա նկարահանած համանուն ֆիլմի երևանյան առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 13 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծղառայությունը: Վերջին 24...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}