Քաղաքական 00:37 06/10/2020 Արցախ

Ադրբեջանը խնդիր է դրել՝ շարքից հանել Արցախի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները. Բեգլարյան

«Մտահոգող է մեզ  համար, որ ադրբեջանական Զինված ուժերի  վերահսկողության տակ են հայտնվել Արցախի պաշտպանության բանակի որոշ զինծառայողների մարմիններ», - ասուլիսում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց՝ հաշվի առնելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ և այլ ժամանակահատվածներում այն դեպքերը, որ ադրբեջանական զինծառայողները հայ զինծառայողների մարմինների և հենց կենդանի զինծառայողների հանդեպ բավականին կոպտագույն հանցագործություններ են կատարել, մասնավորապես գլխատման, մարմինների խոշտանգման դեպքեր,  ինչի հետևանքով խախտվել են այդ անձանց ու նրանց հարազատների իրավունքները, այժմ վտանգը շատ մեծ է, որ ներկայումս նրանց  վերահսկողության տակ գտնվող  մարմինների հանդեպ էլ նմանատիպ ոտնձգություններ կկատարվեն։

«Այս առումով էլ պետք է պատշաճ ուշադրության տակ պահել և միջազգային հանրությունն արագ կանխարգելիչ միջոցներ ձեռք առնի, փորձենք մարդասիրական համապատասխան միջոցառումներով վերադարձնենք դիակները»,- ասաց Ա.Բեգլարյանը։

Նա հայտնեց, որ ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ։ Զոհերի  մոտ կեսը 50 տարեկանից բարձր են։

«Տարբեր դեպքեր են առկա, թե ինչից են վիրավորվել, մահերը վրա հասել՝ հիմնականում հրթիռային կամ հրտենային հարվածներ։ Կան դեպքեր անօդաչու թռչող սարքի, օդուժի հարվածներից։ 
Զոհերի ճնշող մեծամասնությունը եղել է դիտավորյալ թիրախավորում, նպատակային։  ԱԹՍ-ի միջոցով, կարելի է ասել, գործնականում հավանական չէ, որ նրանք կարող են շեղվել։  Հադրութ քաղաքում հենց բնակելի տան վրա է հարվածել  ԱԹՍ-ն: Մի քանի օրինակ կարելի է բերել վերջին օրերին Ստեփանակերտի հրթիռակոծություններից. բարձր դիպուկությամբ հրթիռների կիրառումներ են արձանագրվել, ենթադրվում է՝ քանի որ խփել են բնակելի շենքերին, հետևաբար ցանկացել են թիրախավորել այդ շենքերը»,- ասաց նա։

Ա. Բեգլարյանը նշեց, որ 80 վիրավորներից 60-ը լուրջ վիրավորում ստացած դեպքեր են, 4 դեպքով երեխաներ են։ 

«60 դեպքից 24-ն արձանագրվել է բնակելի տարածքում, մարդիկ իրենց բնակելի տանը, բնակարանում կամ բակում են գտնվել, նշանակում է, որ թիրախավորվել են հենց բնակելի տարածքները»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց, որ Ստեփանակերտը հիմնական թիրախի տակ է եղել, ինչը լրացուցիչ  մտահոգություններ է առաջանում և լրացուցիչ կերպով ապացուցում է, որ Ադրբեջանը նպատակ է ունեցել խիտ բնակեցված  հատվածներին հարվածել, մարդկային և նյութական մեծ վնասներ հասցնել, միգուցե նաև խուճապի կամ ահաբեկման որոշակի նպատակներ են ունեցել։

Ա. Բեգլարյանն ասաց, որ վերջին օրերին Ադրբեջանը ուղիղ կերպով սկսել է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել հատկապես Ստեփանակերտի, նաև այլ բնակավայրերի կենսական նշանակության ենթակառուցվածքները, ներառյալ էներգամատակարարման համակարգեր, կապի միջոցներ, ջրատարար համակարգեր, որոշակի վնասներ է կրել գազատար  համակարգը։

«Այս ամենը, այս թիրախային հարվածները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը խնդիր է դրել իր առջև ամբողջությամբ շարքից հանել հանրապետության քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը ոչ միայն պատերազմական հանցագործություն է, այլ նաև մարդկության դեմ հանցագործություն, քանի որ դա ինքնին հանգեցնում է մարդասիրական լրջագույն աղետի»,- ասաց Ա.Բեգլարյանը։

Նա նշեց, որ պետությունը որոշակի վերականգնողական աշխատանքներ կատարել ու կատարում է, ինչի հետևանքով բնակչության համար հետևանքները դեռևս շատ ծանր չեն, բայց եթե այսպես շարունակվի հետևանքները կարող են ծանր լինել մարդասիրական տեսանկյունից։

Ադրբեջանի կողմից կիրառվող զենքերի հետ կապված Ա.Բեգլարյանն ասաց, որ  երկարաժամկետ կտրվածքով Արցախում առկա է լինելու մարդասիրական ճգնաժամ, եթե ոչ մարդասիրական աղետ. «Կարծում եմ՝ Ադրբեջանը դիտավորյալ է կիրառում, որպեսզի մարդիկ միշտ ահաբեկման վտանգի տակ լինեն, կրեն վնասներ»։

Նա նշեց, որ Արցախում լրագրողներին թիրախավորելու դեպքերը դատապարտելի են։

«Լրագրողների խմբերի թիրախավորման երկու դեպք է առկա։ Մեկը  Մարտունիում է եղել, 4 լրագրող վիրավորվել է, որից երկուսը ֆրանսիացի, երկուսը՝ հայ։ Այս դեպի վերլուծությունը ցույց է տալիս, որ նպատակային է եղել, Մարտունի քաղաքի կենտրոնն է թիրախավորվել։ Փորձառությունը ցույց է տալիս, որ իրենք միշտ հրետակոծությունից առաջ ԱԹՍ-ով հետախուզական թռիչք են իրականացնում, տեսնում են, թե տեղանքում ինչ կա, ովքեր կան, հետո հրետակոծությունը սկսում։ Իսկ լրագրողական խումբը Մարտունի քաղաքի կենտրոնում է  եղել, լրագրողները, նրանց մեքենաները  տարբերանշանով են եղել։ Այդ պատճառով բավարար հիմքեր ունենք պնդելու, որ թիրախային հարված է եղել։

Երկրորդը Մարտակերտում է եղել, միկրոավտոբուս է թիրախավորվել, վիրավորներ չկային։ Կարծես թե հստակ թիրախավորում էր, որովհետև տարբերանշանը եղել է»։ 

Ա.Բեգլարյանը նաև ասաց, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով բավականին շատ մարդիկ լքել են իրենց տները, նրանց շատ իրավունքները խախտվել են, այժմ տասնյակ հազարավոր  անձիք Արցախում ներքին տեղահանված են, նաև մի մասը ՀՀ-ում փաստացի փախստական են։

Արցախի ՄԻՊ-ը հորդորեց միջազգային հանրությանը գալ ու տեղում գրանցել այս հանցագործությունները, համապատասխան գործողություններ կատարել, ոչ թե ուղղակի խոսել։ Ըստ նրա, այդ գործողությունները պետք է ներառեն հստակ  պատժամիջոցներ Ադրբեջանի  ու նրա իշխանությունների նկատմամբ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}