Քաղաքական 10:42 07/10/2020 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Արցախյան պատերազմի գլխավոր դերակատարների վերլուծություն

Այս վերլուծությունը գրելու պահին՝ 2020 թ. հոկտեմբերի 5-ին, պատերազմը, մի կողմից Հայաստանի ու Արցախի, մյուս կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և իսլամիստ վարձկանների միջև, շարունակվում է զինվորների և խաղաղ բնակիչների անթիվ կորուստներով և քաղաքների ու գյուղերի լայնամասշտաբ ավերածություններով։ Այս շաբաթ վերլուծելու եմ գլխավոր դերակատարներից յուրաքանչյուրի դերը հակամարտության մեջ։

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հրաժարվելով ընդունել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և հետևելով հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր բազմաթիվ սպառնալիքներին՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի և Արցախի դեմ: Պատերազմից առաջ Ադրբեջանն ապահովեց Թուրքիայի զինված ուժերի և Սիրիայից մեծ թվով ահաբեկիչների աջակցությունը, որոնք վարձատրվում են Թուրքիայի կառավարութան կողմից:

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն անտեսեցին հրադադարի հաստատման մասին բոլոր կոչերը, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարությունը: Ալիևը հայտարարեց, որ հրադադար և բանակցություններ չեն լինի, քանի դեռ հայկական ուժերը չեն լքել Արցախը: Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ցանկանում են գրավել Արցախը, այլ հայերի նկատմամբ իրագործել երկրորդ ցեղասպանությունը: Սա սպառնալիք է հայ ժողովրդի գոյությանը:

Դա պատերազմ է ամբողջ աշխարհի տասը միլիոն հայերի դեմ: Բարեբախտաբար, հայերը հասկացել են իրենց գոյությանը սպառնացող լուրջ վտանգը և համատեղել ուժերը թշնամուն հետ մղելու համար: Թուրք-ադրբեջանական հարձակումը ձախողելուց հետո, Հայաստանը պետք է մերժի բանակցությունների բոլոր առաջարկները և պաշտպանի Արցախի հողը, որն ազատագրվել է մեր քաջ երիտասարդների արյունով։ Ադրբեջանը և Թուրքիան հարձակվել են ոչ միայն հայկական ռազմական թիրախների, այլ նաև խոշոր քաղաքների և գյուղերի խաղաղ բնակչության վրա: Սա ռազմական հանցագործություն է, որի համար Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի առջև:

Հայաստանը նաև պետք է բողոք ներկայացնի ՄԱԿ-ին, քանի որ Ադրբեջանը ստորագրել է ՄԱԿ-ի «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և  պատրաստման դեմ միջազգային կոնվենցիան»: Կոնվենցիան նախատեսում է պատիժ «համապատասխան պատժամիջոցներով՝ հաշվի առնելով այդ հանցագործությունների ծանր բնույթը»:

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան չպետք է որևէ դերակատարություն ունենա Արցախյան հակամարտության մեջ: Էրդողանն անընդհատ խոսում է մեկ ազգ, երկու պետության մասին՝ հղում անելով Ադրբեջանին և Թուրքիային: Ինչո՞ւ այդ դեպքում նա չի ընդունում նույն գաղափարը Հայաստանի և Արցախի համար: Թուրքիան իրավունք չունի խոսել Արցախի կարգավիճակի մասին, քանի որ նա ինքը գրավել է Հյուսիսային Կիպրոսը 1974 թվականին:

Բավականին երկար ժամանակ Թուրքիան զինել և պատրաստել է ահաբեկիչներ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում, իսկ այժմ՝ Ադրբեջանում: Միջազգային հանրությունը նույնքան մեղավոր է, որքան Թուրքիան՝ ահաբեկչական գործունեության համար նրա դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար: Էրդողանը հասկացել է, որ կմարսի սպանությունները, և ոչ մի երկիր ծպտուն չի հանի։ Ժամանակն է փակել Էրդողանի բերանը և սանձել նրա ընդարձակողական նկրտումները։

Բացի ֆիզիկական պատերազմից, կա նաև քարոզչական և կեղծիքների պատերազմ, որը վարում են Ադրբեջանն ու Թուրքիան: Ինչպես միշտ, Թուրքիան ստում է ամենաակնհայտ փաստերի մասին: Եթե նա կարող է ժխտել 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը, ապա կարող է նաև ժխտել, որ Ադրբեջանում ռազմական ուժեր ու խորհրդականներ ունի, որոնք պայքարում են Հայաստանի և Արցախի դեմ: Թուրքիան հերքում է նաև, որ նա իսլամիստ ահաբեկիչներ է հավաքագրել Արցախում կռվելու համար:

ԱՀԱԲԵԿԻՉ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ

Հյուսիսային Սիրիայից հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իսլամիստ ահաբեկիչներ են հավաքագրվել Թուրքիայի կողմից՝ մեկնելու Ադրբեջան՝ Հայաստանի ու Արցախի դեմ կռվելու համար: Վերջին օրերին նրանց հեռախոսազանգերից շատերը ձայնագրվել են, որում ասվում է, որ Թուրքիան նրանց մոլորության մեջ է գցել՝ համոզելով, որ իրենք միայն պահակային պարտականություններ են կատարելու, այլ ոչ թե՝ պատերազմելու: Ահաբեկիչները հայտարարել են, որ ցանկանում են հեռանալ, բայց նրանց չեն թողնում: Նրանք եկել են Ադրբեջան այն բանից հետո, երբ Թուրքիան ամսական մի քանի հազար դոլար է առաջարկել նրանց: Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հերքումներին՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայություններն արձանագրել են ահաբեկիչների հեռախոսազանգերը, որոնք խոսում են արաբերեն ու թուրքերեն և իրենց գործընկեր ահաբեկիչներին խորհուրդ են տալիս չգալ Ադրբեջան:

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանը միակ համաշխարհային տերությունն է, որը կարող է դադարեցնել մարտերը, ինչպես դա բազմիցս արել է նախկինում: Կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ի վիճակի չէ ճնշել Ադրբեջանի և Թուրքիայի վրա զինադադար հայտարարելու հարցում կամ չի ցանկանում դա անել, քանի դեռ Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից զիջումներ չի կորզել իր իսկ շահերի համար:

Խնդիրն այն է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, որը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ունի Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ մի շարք այլ պետությունների հետ: Մինչ այժմ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ իրեն պաշտպանելու Ադրբեջանի հարձակումներից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` հայտարարելով, որ կարող է պաշտպանել իր սեփական տարածքը: Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին խնդրի ապահովել իր պաշտպանությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հարձակումներից: Եթե Հայաստանը դիմի, իսկ ՀԱՊԿ-ը մերժի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, ապա մենք կիմանանք, որ ՀԱՊԿ-ն գոյություն ունի միայն թղթի վրա։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև կարող են լինել կուլիսային բանակցություններ`ճիշտ ժամանակին Հայաստանին օգնության հասնելու համար՝ նախքան Հայաստանը վտանգի ենթարկվի:

Հայաստանին աջակցելը բխում է նաև Ռուսաստանի սեփական շահերից: Նախևառաջ, Կովկասի տարածաշրջանը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի, որտեղ չպետք է թույլ տրվի ոտնձգություններ Թուրքիայի կողմից։ Երկրորդ, իսլամիստ ահաբեկիչները, որոնք Թուրքիան ուղարկել է Ադրբեջան, կարող են ի վերջո սպառնալիք հանդիսանալ Ռուսաստանի անվտանգության համար: Որքան շուտ Ռուսաստանը ճնշում գործադրի Ադրբեջանի և Թուրքիայի վրա  ահաբեկիչներին հետ ուղարկելու համար, այնքան լավ իր իսկ շահերի համար:

Հայաստանը նաև դժգոհ է, որ Ռուսաստանը ժամանակակից ինքնաթիռներ և հրթիռներ է վաճառում Ադրբեջանին: Դա անընդունելի վարք է Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից: Հասկանալի է, որ Ռուսաստանն այդ ռազմական վաճառքն իրականացնում է իր տնտեսական շահերի համար, սակայն հայերն ստիպված են անընդհատ Ռուսաստանին հիշեցնել, որ նա խարխլում է Ռուսաստանի հեղինակությունը Հայաստանում`զենք մատակարարելով Հայաստանի թշնամուն:

ԻՐԱՆ
Իրանի կառավարությունը միշտ չեզոք դիրքորոշում է պահպանել Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ: Ներկա պատերազմում Իրանը անհանգստացավ, երբ ադրբեջանական հրթիռներն ընկան Իրանի տարածքը՝ վիրավորելով մի երեխայի: Իրանը նաև իր լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներմուծման կապակցությամբ, որոնք կարող են վտանգ ներկայացնել Իրանի անվտանգության համար:

ԻՍՐԱՅԵԼ
Ամոթալի է, որ Իսրայելի կառավարությունը շարունակում է ժամանակակից անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ մատակարարել Ադրբեջանին՝ ադրբեջանական նավթի դիմաց: Արդյոք Իսրայելը, եթե գոյություն ունենար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, զենք կվաճառե՞ր Հիտլերին ֆինանսական շահույթի դիմաց: Զարմանալի չէ, որ անցյալ շաբաթ Հայաստանը Թել Ավիվից հետ կանչեց իր նորանշանակ դեսպանին:

Ամերիկահայերը պետք է ազդեն ամերիկացի հրեաների և ամերիկյան հրեական կազմակերպությունների վրա, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելը բարոյական տեսանկյունից գարշելի է, և նա պատասխանատու կլինի հայ խաղաղ բնակիչների և զինվորների մահվան համար: Նույնիսկ պատերազմի այս թեժ պահին Իսրայելում տեսել են բազմաթիվ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներ, որոնք գերժամանակակից զենքեր են բեռնում Ադրբեջանի համար․․․

ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիան աշխարհում միակ երկիրն է, որ ճշմարտությունն է ասել հակամարտության մասին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ադրբեջանն է նախաձեռնել Արցախի վրա հարձակումը, ինչպես նաև հաստատեց, որ Թուրքիան իսլամիստ ահաբեկիչներին ուղարկել է Ադրբեջան: Պարզ չէ, թե ինչ է անելու Ֆրանսիան, բացի խոսքերից, այնուամենայնիվ աշխարհասփյուռ հայերը գնահատում են Ֆրանսիայի դիրքորոշումը:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եթե Միացյալ Նահանգները ցանկանար, ապա կարող էր նաև ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հայ-ադրբեջանական հակամարտությունից հեռու մնալու համար։ Ցավոք, չնայած Թրամփի հայտարարությունը, որ ինքը կքննարկի հակամարտությունը, ոչինչ չի արվել։ Էրդողանի հետ Թրամփի սերտ բարեկամությունը հայերին ոչ մի հույս չի ներշնչում, որ Միացյալ Նահանգները միջնորդի դեր կխաղա հակամարտության մեջ, հատկապես այն ժամանակ, երբ Թրամփը վարակված է կորոնավիրուսով:

Միակ դրական գործողությունը Ներկայացուցիչների պալատի կողմից նախատեսվող թիվ 1165 բանաձևի ընդունումն է, որը դատապարտում է Ադրբեջանին Արցախի դեմ հարձակման և մեղադրում Թուրքիային Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու համար: Դատապարտման սահմաններից դուրս՝ Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, դադարեցնի ռազմական և արտաքին օգնությունը երկու երկրներին և նրանց հայտարարի ահաբեկչական պետություններ․․․

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ամփոփելով, Հայաստանը չի կարող հույսը դնել ոչ մեկի վրա, բացի սեփական ժողովրդից` իր հայրենիքը պաշտպանելու համար: Շատ հուսադրող է, որ աշխարհասփյուռ հայերը օգնության հասան Հայաստանին և Արցախին՝ նվիրաբերելով դրամական միջոցներ և հումանիտար պարագաներ:

Համայն հայությունը ստիպված է շարունակել հակազդել ադրբեջանական և թուրքական ռազմական ու քարոզչական հարձակումներին: Երբ Ադրբեջանը տեսնի, որ իր բանակը չի կարողացել որևէ արդյունքի հասնել, ստիպված կլինի ընդունել, որ Արցախը երբեք չի դառնա Ադրբեջանի մաս: Ադրբեջանական և թուրքական այս լկտի հարձակումներից հետո ոչ մի հայ չի համաձայնի, որ Արցախի ժողովուրդն ապրի կաշառված բռնապետ Ալիևի դաժան իշխանության ներքո:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
Հակոբ Արշակյանը՝ Պուտինին կալանավորելու մտահոգությունների մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
20:00
740 հազար դրամը գողացել էր նույն ընկերության աշխատակիցը
Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի...
Աղբյուր` Panorama.am
19:45
8 ժամ փողոցը փակ կլինի
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝...
Աղբյուր` Panorama.am
19:31
Վիտամին C-ն լրացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել բուլղարական պղպեղ
Վիտամին C-ի ամենամեծ քանակությունը, հակառակ տարածված կարծիքի, պարունակում են ոչ թե ցիտրուսային մրգերը, այլ սեզոնային հատապտուղները, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դիմածնոտային վիրաբույժ. Նեոնատալ ատամները պետք է հեռացվեն
Նեոնատալ ատամը բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է: Սա կաթնատամ է, որը ծկթում է արգանդում: Հանդիպում է 2500 ծննդաբերությունից միայն 1-ի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծաղկազարդի տոնն այս տարի կնշվի ապրիլի 2-ին
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն...
Աղբյուր` Panorama.am
18:46
Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով  նշանակվել է ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
Չորս մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել տորնադոյի հետևանքով, որն անցել է ԱՄՆ-ի հարավային և Միջին Արեւմուտքի որոշ Նահանգներով,...
Աղբյուր` Panorama.am
18:15
Զոհվածների ծնողները պահանջում են գեներալին անհապաղ ազատ արձակել
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական ՀԿ-ն, որը հիմնադրել են արցախյան երրորդ պատերազմում զոհվածների հարազատները, տարածել է...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Հայաստան». Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները
«Հայաստան» խմբակցությունը տարածել է հայտարարություն մարտի 31-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:00
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 33 քաղաքացու և 225 ձեռնարկության նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և 225 ձեռնարկությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:52
Իրավապաշտպան. Նույն քպականները բերանները ջուր են առել Տեղ գյուղ ներխուժած, գյուղացիների հանդերը զավթած ադրբեջանցիների մասին
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Փատորեն, Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքը հունից հանել է քպականներին և ամեն...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ
Քննչական կոմիտե հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Բնասեր» Ադրբեջանը դատարկում է Սարսանգի ջրամբարը
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան:...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին. Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հայտարարությանը,  գրում է. «Անցել...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ռուբեն Մելիքյանը Գոռ Աբրահամյանին հորդորում է մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ֆեյսբուքում հրապարակած հայտարարությանը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Վարդան Ոսկանյան. Ադրբեջաներենն այժմ էլ ազդվում է պարսկերենից
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Որքան էլ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի հետ, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրդեհ Կապանի տներից մեկում
Ապրիլի 1-ին, ժամը 12։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արզումանյան...
Աղբյուր` Panorama.am
16:23
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս...
Աղբյուր` Panorama.am
16:08
Արցախի ՆԳՆ. Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է
քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները
Աղբյուր` Panorama.am
16:00
Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Տեղ-Կոռնիձոր հատվածում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մետրոպոլիտեն. Փլուզման հետևանքով տուժածներ չկան
Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ»...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել. Հովսեփյան
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ստրատեգիական բարձունքներն ու գյուղացիների սեփական արտերը զավթած ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը
Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Քրիստինե Վարդանյան. Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ փաստացի դեմարկացիա և դելիմիտացիա է իրականացնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Արտակ Զաքարյան. Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը
ՀՀԿ փոխնախագահ Արտակ զաքարյանը գրում է. «Տարօրինակ օր էր երեկ: Մի անծանոթ քաղաքացի օդանավակայանի պարկինգում մոտեցավ ու ներողություն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Էդիկ Բաղդասարյան. Նոր բառապաշար է սա
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով այսօր ԱԱԾ և ՊՆ տարածած հաղորդագրություններին, գրում է. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոստիկանությունը նկարագրել է մեկ շաբաթ առաջ գտած կիսամոխրացած դիակը
Մարտի 24֊ին, ժամը 18.00֊ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}