Իրավունք 20:35 08/10/2020 Հայաստան

Ստահոդ լուրեր տարածողը կապի դասակի հրամանատարի տեղակալ է, նա ձերբակալվել է․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է: 

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների շրջանում սադրիչ և ստահոդ տեղեկություններ տարածող անձանց, ինչպես նաև հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանում ձեռնարկելու է իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության վրա բացասաբար ազդեցություն ունեցող, զինծառայողների շրջանում սադրիչ կամ խուճապ առաջացնող տեղեկություններ տարածող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է խստորեն պահպանել զինվորական կարգապահությունը:

Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում, ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում, այնուամենայնիվ, պարզաբանելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։ Թշնամու կողմն անցնելն ի թիվս այլնի՝ դրսևորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով։

Նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:00
Տիգրան Աբրահամյան. Նպատակը պարզ է՝ «պոկել» առավելագույնը
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված...
Աղբյուր` Panorama.am
11:51
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավարևմտյան մասում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։ Երկրաշարժը գրանցվել է...
Աղբյուր` Panorama.am
11:48
01.08.2021. Կորոնավիրուսի 229 նոր դեպք, վեց մահ
Երեկ կատարվել է 6077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: «Ունենք 122 առողջացած և 5 մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:45
Զոհրաբյան. ԵԽ մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը
ԱԺ արդեն նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Մինչ խորհրդարանը վերջին շնչում ընդունում է հայհոյանքը քրեականացնող օրենքի...
Աղբյուր` Panorama.am
11:41
Արթուր Ղազինյան. Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Ղազինյանը, անդրադառնալով երկու օր...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՊՆ. Ադրբեջանը երեկ Երասխի ուղղությամբ թիրախային կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա, վնասել այն
Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի տարբեր տրամաչափի հրաձգային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Գրքի երևանյան չորրորդ փառատոնի փակումը՝ կիրակի
Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, որ սկսվել է երեկ, կկայանա նաև վաղը՝ կիրակի, օգոստոսի 1-ին։  Կիրակի օրը նախատեսված միջոցառումներն...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ամերիկացի գինեկոլոգները հղիներին խորհուրդ են տվել պատվաստվել COVID-19- ի դեմ
Միացյալ Նահանգների մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում բժիշկների մասնագիտական կազմակերպությունները խորհուրդ են տվել բոլոր հղի կանանց...
Աղբյուր` Panorama.am
18:35
Այսօրվանից մեկնարկել են Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները
Գերմանական Condor ավիուղիները հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Հետք. Հայկական ավիաընկերությունը դատի է տվել սկանդալի մեջ հայտնված օդանավի շվեյցարական սեփականատիրոջը
«Fly Armenia Airways» ավիաընկերությունը դատի է տվել իր ավապարկում գրանցված ու փետրվարի 20-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում վայրէջք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Էրդողանը Թուրքիայի հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ երկրի հարավում անտառային հրդեհներից տուժած շրջանները հայտարարվել են աղետի գոտի: «Մենք...
Աղբյուր` Panorama.am
17:50
«Մակրոն, մեզ պետք չեն քո անցագրերը»
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Նշենք, որ մարդիկ փողոց են դուրս եկել սանիտարական անցագրերի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Գևորգ Պետրոսյան. Իշխանությունը շուտով կարող է նախագիծ ներկայացնի թարս նայելու համար քրեական պատասխանատվության մասին
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով հայհոյանքի քրեականցմանը, գրում է. «Իշխանությունն էնքան...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ջհանգիրյանն այցեր է կատարում դատարաններ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
17:15
Տոկիոյում ո՞ւմ հետ վաղը կմրցեն հայ մարզիկները
Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը ՝ օգոստոսի մեկին,  Հայաստանի պատվիրակներից մրցելույթ  կունենան երկուսը: ՀԱՕԿ-ից հայտնում են՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Լուկաշենկոն և պատրիարք Կիրիլը քննարկել են Բելառուսի և Ռուսաստանի իրադրությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսի և Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:57
ISSP. Վրաստանը Եվրոպայի ամենահոմոֆոբ երկիրն է
Վրաստանը հանդիսանում է Եվրոպայի ամենահոմոֆոբ երկիրը։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նման արդյունք է գրանցել Սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
16:47
Վրաերթի էր ենթարկվել նաև ամուսինը
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  hուլիսի 28-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ադրբեջանցի պաշտոնյաները օկուպացված Հադրութում նիստ են անցկացրել
Պատերազմի հետևանքով ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված հայկական Հադրութ քաղաքում ադրբեջանցի պաշտոնյաները նիստ են անցկացրել։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:27
31.07.2021.Արցախում կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել
Արցախում անցած օրվա ընթավքում  կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում  կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։...
Աղբյուր` Panorama.am
16:15
Բաքուն հաստատել է զինծառայողի մահը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուի մահվան փաստը։ Ինչպես ասված է տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:07
Գողանում էին ՀԿԵ-ի բետոնե հենասյուները
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հուլիսի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՌԴ Կառավարությունը հաստատել է դպրոցականների համար վաղաժամկետ վճարումների մասին հրամանագիրը
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է դպրոցականների ծնողներին միանվագ 10 հազար ռուբլի վճարի տրամադրման կարգը: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:50
Արմեն Աշոտյան. Ազգիս ախտահարված արժանապատվությունը լիարժեք ապաքինվելու համար ավելի մեծ ու կայուն նվաճումների կարիքն ունենք
ՀՀԿ փոխնախագահ, ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով հայ մարզիկների գրանցած հաջողություններին, գրում է. «Կեցցեն մեր...
Աղբյուր` Panorama.am
15:45
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3,196 նոր դեպք
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 3196 նոր դեպք, ապաքինվել է 117 մարդ, մահացել է 27 -ը: Տեղեկատվությունն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում hուլիսի 31-ին ցերեկը, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիհանովին։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ամբողջ աշխարհը հիանում էր նրանցով. ԽՍՀՄ ամենագեղեցիկ մարմնամարզիկները
Չնայած սերնդափոխությանը, հայրենի արվեստագետները դեռ լավագույնն ու ամենագեղեցիկն են աշխարհում: Նրանք կարող են պարծենալ ոչ միայն գեղեցիկ արտաքինով...
Աղբյուր` Panorama.am
14:49
Թբիլիսիում կին զբոսաշրջիկ է կորել
Թբիլիսիի Ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսկել Վրաստանի մայրաքաղաքում զբոսաշրջիկի կորելու փաստով։ «Գրուզիա օնլայն»-ի...
Աղբյուր` Panorama.am
14:36
Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}