Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:
Քվեարկության արդյունքներով նաև որոշվել է Ալֆորվիլից բացառիկ ֆինանսական օգնություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը։
Նախօրեին նաև Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասն իր աջակցությունն էր հայտնել հայ ժողովրդին ու իր խոր վրդովմունքը՝ Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց երեկեցու ռմբակոծմանը։
«Սա կանխատեսում է հակամարտության բնույթի փոփոխություն՝ տարածքային պատերազմը դարձնելով կրոնական: Ադրբեջանցիների և թուրքերի զտման այս փորձը պետք է անհապաղ դադարեցվի, և միջազգային հանրությունն այլևս չի կարող կույր մնալ մեր աչքի առաջ ծավալվող դրամայի նկատմամբ: Ավելի քան երբևէ, Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, պետք է իր դերը լիակատար իրականացնի։ Ես մեկ անգամ ևս կրկնում եմ իմ կոչը`հանդիսավոր կերպով ճանաչել անկախ Արցախի Հանրապետությունը»,- ասում է քաղաքապետը:
Le conseil municipal d’@Alfortville_94 vient de voter un vœu à l’unanimité