Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչը պատրաստ է աջակցելու զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը
- Անտեսելով հայտարարված կրակի դադարեցումը՝ Ադրբեջանը 12:05-ին գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլի» տեղամասի ուղղությամբ. ՊՆ
- Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման
- Տիգրան Աբրահամյան. Ինչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը
- ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ Ադրբեջանը ուժգնացրել է ԱԹՍ-ի օգտագործումը. ՊՆ
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին