Զախարովան բանակցությունների մասին. Ես տեսա ուրիշ Լավրովի
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լովրովի՝ բանակցությունների սենյակում արված լուսանկարն ու գրել.
«Ես տեսա ուրիշ Սերգեյ Վիկտորի Լավրովի։ Կարծում էի՝ գիտեմ նրան։ Պարզվեց՝ իմացա այսօր։ 11 ժամ տևած բանակցությունների մարաթոնի համար։ Մաեստրո»։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին կրակի դադարեցման պայմանավորվածությամբ ու ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ։
Հայտարարության մեջ ասված է.
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահի ասուլիսը հետաձգվում է 7 ժամով
- Զոհրաբ Մնացականյանը՝ մոսկովյան բանակցությունների մասին
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար
- Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը դեռ չի ավարտվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ