Վախ չի լինում այդ պահին, ոչինչ չես զգում, ուղղակի գիտես քո գործողության կարիքն ինչքան կա. առաջնագծից
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հարավ-արևելյան սահմանագոտում հրամանատարությունը անձնակազմին խնդիր է տվել՝ թշնամու մարտական դիրքի վրա հարձակում իրականացնել, որն արվել է բարձր մակարդակով, հակառակորդը ոչնչացվել է։
Մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներն ասում են՝ մշտապես պատրաստ են նմանատիպ խնդիր կատարել։
Զինծառայողներին մեկը ներկայացրեց, թե ինչ է զգում հենց բուն գործողություն կատարելու ժամանակ. «Այդ պահին հիմնականում չես մտածում շատ բանի մասին, ուղղակի գիտես, որ դրա անհրաժեշտությունը կա, պետք է գնաս առաջ, ինչ-որ մի տեղ մի զինվոր քո կարիքն ունի, պետք է օգնես։ Հիմնականում շատ բան մոռանալով՝ ուղղակի գնում ես առաջ, չես ուզում հետ նայել, որովհետև պատրաստ չես անգամ մի գրամ հող տաս իրենց։ Վախ չի լինում այդ պահին, ոչինչ չես զգում, ուղղակի գիտես քո գործողության կարիքն ինչքան կա, լսում ես հրամանատարին ու անում ես այն, ինչ քեզնից հասանելի է՝ ամենալավ կերպով, քանի որ սխալը կարող է մարդու կյանք արժենալ»։
Զինծառայողները դիմում են իրենց ծնողներին, հայ ժողովրդին՝ ամեն կանգնած ենք, չվախենաք, պաշտպանում ենք հայոց հողն ու հետ ենք գալու։
Տեսանյութը հրապարակել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Տղերքի վրեժը չի մնալու օդում. առաջնագծից
- Զինվորի երգը՝ առաջնագծից
- Վիրավոր զինծառայողների 30%֊ը մեկ օրվա ընթացքում վերադառնում է շարք. Արծրուն Հովհաննիսյան
- Զինծառայողների սխրագործություններից
- Քաջ հայորդիների հերթական սխրանքները
- «Ժողովուրդ ջան ձեր տուլիկները հասել է, մերսի ամեն ինչի համար». առաջնագծից
- «Թշնամին եթե հաջորդ անգամ փորձի նույն գործողություններն անի, անակնկալի է գալու». առաջնագծից
- Սա պետք է մեր վերջին կռիվը լինի, որից հետո մեր ժողովուրդն ապրի ճանաչված պետությունում. Առաջնագծից
- Բացառիկ կադրեր առաջնագծից