Քաղաքական 19:13 10/10/2020 Հայաստան

Կարմիր խաչը պատրաստ է աջակցելու զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) անունից  հայտարարությունը տարածել է  ԿԽՄԿ պատվիրակության երևանյան գրասենյակը։ 

«ԿԽՄԿ-ն ամբողջ աշխարհի հակամարտություններում որպես չեզոք միջնորդ հանդես գալու երկար պատմություն ունի, և լիահույս ենք, որ այս գործողությունն արագ կիրականացվի, որպեսզի մարտական գործողություններում զոհվածների աճյունները վերադարձվեն իրենց հարազատներին՝ արժանապատվորեն սգալու համար։ Մենք նաև պատրաստ ենք աջակցելու հակամարտության կողմերի հսկողության ներքո ներկայումս գտնվող ազատազրկվածների ազատմանը, որպեսզի նրանք կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ»,- նշել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։

Սեպտեմբերի վերջին հակամարտության սրացմանը զուգընթաց՝ ԿԽՄԿ-ն մարդասիրական կարիքներին արձագանքելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու իր ծառայություններն է առաջարկել կողմերին։ ԿԽՄԿ-ն չի ներգրավվում քաղաքական բանակցությունների մեջ։

Զինված ընդհարումը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավորություն ունեն դուրս բերելու և տարհանելու մահացածներին՝ առանց որևէ կողմում կռված լինելու հիմքով խտրականության։ ԿԽՄԿ-ն պատրաստ է տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու կողմերին, որպեսզի մահացածները նույնականացվեն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, և ապա աջակցելու աճյունների վերադարձին։

«Մենք կանոնավոր քննարկումներ ենք ունենում կողմերի հետ և մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ քննարկելու ազատազրկվածների և աճյունների վերադարձին աջակցելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի ներգրավման բնույթը, այդ թվում՝ աշխատանքների կազմակերպման և մեր թիմերի անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը։ Մենք ևս հույս ունենք, որ շաբաթներ տևած լարված մարտերից հետո այս համաձայնությունը կվերածվի ընտանիքների համար նշանակալից մխիթարության»,- հավելել է Շյուպը։

Ավելի վաղ՝ 2016 թ․-ին շփման գծի երկայնքով ծավալված ու բազմաթիվ մարդկային կյանքեր խլած հակամարտության սրացման ժամանակ, ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին նմանատիպ գործողություններ իրականացնելու հարցում։ Շնորհիվ համակարգված ջանքերի՝ այդ ժամանակ հնարավոր եղավ արտահանձնել բոլոր մահացածներին իրենց ընտանիքներին և խուսափել 1992 թ․-ի հակամարտության հետևանքով 4500-ից ավել անհայտ կորած անձանց ցուցակը նոր անուններով համալրելուց։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր գործունեության սկզբից՝  1992 թ․-ից ի վեր, կազմակերպությունը բազմիցս աջակցել է իշխանություններին նման գործողություններում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:09
Մեկ օր Արագածոտնի մի քանի գյուղերում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Ղազարավան – Աշտարակ ջրատարի վթարով պայմանավորված, մայիսի 10-ին, ժամը 01.00-ից,...
Աղբյուր` Panorama.am
09:00
Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան. Բագրատ Սրբազան
«Վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք այսօր այլևս գլխատված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ»։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ռոբերտ Քոչարյանն այցելել է Եռաբլուր
«Երեկոյան Եռաբլուրում»
Աղբյուր` Panorama.am
22:36
Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է. Միքայել Մինասյան
«Ամեն մարդ յուրովի է մեկնաբանում նշանակալի ամսաթվերը: Ինձ համար մայիսի 9-ը, առաջին հերթին, Ցեղասպանությունից հետո մեր ազգի առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:35
«Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը հաղթանակն է. Էլիբեգովա
««Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը գալիք հնարավոր ընտրություններում հաղթանակն է»,- Ազատության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի. Արծվիկ Մինասյան
«Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, հակառակ դեպքում չէինք մտնի պայքարի մեջ, մենք վստահում ենք մեր ժողովրդին»,-...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր սերունդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.  «Որքան ես եմ հասկանում, մեր բարձրաստիճան սպաներից հատուկենտ մարդիկ են մնացել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սրանք այն անփորձներն են, որ առանց մտածելու ասում են՝ դե հետ քաշվեք. Սեյրան Օհանյան
«Այսօրվա իշխանությունները 2018-ից հետո բոլոր արժեքները հավասարեցրին գետնին, ոչնչացրեցին։ Պլուս դրան, այն բոլոր թերությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
19:13
Մեղքերդ մի ավելացրու, մի ելույթ ունեցի, ասա՝ ներողություն, ինձ դատեք, որ հետո այս ժողովրդի ձեռքը չընկնես. Գեղամ Նազարյան
«Իմ նման հազարավոր ծնողներ այսօր պետք է զանգեին ու շնորհավորեին իրենց որդիներին Հաղթանակի օրվա առիթով, հարյուրավորները գնային Շուշի,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երևանում այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենա
Մայիսի 9-ին, ժամը 13:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վահե Հակոբյան. Մենք գալիս ենք, որպեսզի վերականգնենք մեր պետականությունը, հեղինակությունը
«Ես ուզում էի անկեղծ շնորհավորել այսօրվա մեր տոնը, բայց չի ստացվում անկեղծ, որովհետև մեզնից գողացել են այս տոնը։ Ո՞վ է գողացել, Արցախն...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ռոբերտ Քոչարյան. Ով չի պայքարի այս իշխանության դեմ, կցուցաբերի դասալքություն
«Ես առաջին և երրորդ նախագահներին խնդրում եմ միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր»,-արձագանքելով ՀՀ առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը
Մայիսի 9-ին ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը և սկիզբ դրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և...
Աղբյուր` Panorama.am
17:39
Վահե Հակոբյան. Երկիրը հզոր, բարեկեցիկ դարձնելու տեսլականին խոչընդոտ է գործող իշխանությունը, այդ խոչընդոտը վերացնելու ենք
«Վերածնվող Հայաստան» կուակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօրվա միջոցառմանն իր խոսքը սկսեց մայիսյան հաղթանակների առթիվ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատության հրապարակում եկեք պայմանավորվենք՝ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
«Հայ ժողովրդի պարծանք և հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշ Շուշին գերության մեջ է։ Դուք լավ գիտեք դրա պատճառն ու մեղավորին, դրա...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը քայլելով գնում են Ազատության հրապարակ
«Դեպի ուժեղ Հայաստան»՝ գոռում են փողոցնեում հավաքված և նրանց ուղեկցող մարդիկ։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
«Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն ու բարգավաճում»։
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
«Տիկնյաք և պարոնյաք, հարգելի հայրենակիցներ, թիմի անդամներ Առաջին հերթին պետք է շնորհավորենք մեր ժողովրդին եռատոնի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:08
Հաղթանակը դարձյալ լիարժեք տոնելու համար պիտի՛ սթափվենք, մենք կորցնելու ժամանակ չունենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
«Մայիսի 9-ը հայոց պատմության փառահեղ էջերից է ու շարունակելու է մնալ»։
Աղբյուր` Panorama.am
15:57
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
Այս պահին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի նախասրահը բազմամարդ է։ Քիչ անց այստեղ կմեկնարկի ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Մայիսի 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցել է  Սուրբ Գայանե...
Աղբյուր` Panorama.am
15:39
Արթուր Վանեցյանը համոզված է՝ ճիշտ աշխատանքի միջոցով հնարավոր է Շուշին, Հադրութը վերադարձնել
«Այսօր մենք մեզ չենք կարող խաբել ու նշել եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, այսօր ունենք Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:34
09.05.2021. «Հենակետը»՝ Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել և հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
15:07
Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր. Լևոն Զուրաբյան
«Նիկոլ Փաշինյանը հեղափոխության լավ ղեկավար էր, բայց վատ, աղետաբեր պետական կառավարիչ։ Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր», - Հաղթանակ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք. Արթուր Խաչատրյան
«Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին։ Այսօր առաջին անգամ գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:43
Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.  «Որոշել էի այսօր չգրել մայիսի 9-ի խորհրդի մասին, քանի որ վստահ էի, որ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Կոպիրկին. Հայ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ ՌԴ օրակարգում
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լավ, արդյունավետ և կառուցողական է գնահատում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի...
Աղբյուր` Panorama.am
14:26
Նիկոլն ուր, արժանապատվությունը՝ ուր. Արտաշես Մխիթարյան
«Որպես Շուշիի ազատագրման գործողության մասնակից՝ իմ տպավորությունները շատ դառն են, դավաճան իշխանությունների կողմից մեր ազատագրած Շուշին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}