Lրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտխան Արման Թաթոյանը գրում է.
«Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հետևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:
«Էրեբունի» բժշկական կենտրոն այսօրվա իմ այցի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը, որ ծանր վիրավորում էր ստացել, խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ: Իրենք լրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեցուն պատճառվել են ավերածություններ: Լրագրողը պատմեց նաև, որ ինքն է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտ, բացառապես քաղաքացիական բնակավայրեր են:
Հ.Գ. Հրթիռակոծության վայրից լուսանկարներն վերցված են հայ լրագրող Աբրահամ Գասպարյանի էջից: Դրանցում մարդիկ օգնություն են ցուցաբերում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողին»:
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածը դիտավորյալ էր. վիրավորված ռուսաստանցի լրագրող
- Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից
- Ռուսաստանի ԱՆ-ն գնահատել է Արցախում վիրավորված ռուսաստանցի լրագրողի վիճակը
- Արցախում վիրավորված ռուս լրագրողներն արդեն Մոսկվայում են
- Վիրավորված ռուս լրագրողները հատուկ չվերթով կտեղափոխվեն Մոսկվա
- Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողը շնորհակալություն է հայտնում
- Լրագրողների թիրախավորումը նպատակ ունի խոչընդոտելու Ադրբեջանի ԶՈւ-ի պատերազմական հանցագործությունների փաստագրումը. ՀՀ ԱԳՆ
- Զախարովա. Արցախում վիրավորված ռուս լրագրողները կտեղափոխվեն Երևան