Ռոուհանի. ԼՂ հակամարտության մեջ երրորդ երկրների միջամտությունը չի բխում տարածաշրջանի շահերին
ԼՂ շուրջ իրավիճակի երրորդ երկրների ներգրավումը կհետաձգի հակամարտության լուծումը և չի համապատասխանում տարածշրջանի շահերին։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։
«Երրորդ երկրների հնարավոր միջամտությունը կբերի հակամարտության ընդլայնմանն ու կհետաձգի դրանց լուծումը»,-ասել է Իրանի նախագահը։
Իրանի նախագահը անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության տարածքում ահաբեկչական խմբավորումների ներկայության ու մասնակցության վերաբերյալ։