ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։
Հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԳՆ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար
- Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը դեռ չի ավարտվել
- ՄԱԿ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների հանդիպումը կհանգեցնի մարտերի ավարտին
- Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն արդեն ՌԴ արտգործնախարարությունում են
- ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
- «ՏԱՍՍ». Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում
- Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Մոսկվա
- Պեսկով. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի նախատեսվում