Արցախի նախագահի ասուլիսը հետաձգվում է 7 ժամով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ այսօր ժամը 10։00-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այսօր նա տեղեկացնում է, որ ասուլիսի ժամը փոխվել է։
«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Հարությունյանը:
Ավելի վաղ Ա. Հարությունյանը տեղեկացրել էր, որ ասուլիսի թեման կլինի «մեր երկրի դեմ սանձազերծված պատերազմը, այս օրերին դրա թողած հետևանքները և մեր անկոտրում պայքարը»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները հանդիպումից հետո հանդես են եկել հայտարաությամբ, ըստ որի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցում` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը՝ մոսկովյան բանակցությունների մասին
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար
- Արցախի նախագահը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը