Քաղաքական 09:19 10/10/2020 Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը՝ մոսկովյան բանակցությունների մասին

«Բավական բարդ գործընթաց էր։ Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրները վերաբերվում էին հետևյալին, որպեսզի մենք կարողանանք հասնել մի իրավիճակի, երբ որ կարողանանք վերջ դնել այս ագրեսիային»,- գրեթե 11  ժամ տևած մոսկովյան բանակցությունից հետո Հանրային հեռուստաընկերության «Լուրերին» տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես այսօր ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Նա նշեց, որ ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ իրավիճակ էր, երբ որ Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի՝ բավականին բաց և ուժգին աջակցությամբ, նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ. «Փաստորեն մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում  կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում նման ուժերի ներգրավմամբ»։

ԱԳ նախարարի խոսքով, իրավիճակը տարածաշրջանում  մնում է բավական փխրուն։

«Մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի, որովհետև սա ուղղակի տարածաշրջանի, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար դարձել է բավական լուրջ մարտահրավեր, և որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ։ Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է  դադարեցնել կրակը, այս պատերազմը, վայրագությունը, ամրագել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին, նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միակ այն ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է, ձևաչափն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար և որևէ այլ ուժ, մասնավորապես, Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Հիմա առաջին խնդիրն ուղղակի այս ճգնաժամն ավարտին հասցնելն է»։

Զ.Մնացականյանն ասաց, որ այստեղ նշանակություն ուներ համանախագահության դերակատարությունը, առաջին օրվանից բավական մեծ ու կարևոր դերակատարություն ունեին համանախագահ երկրների, այդ երկրների նախագահների, ԱԳ նախարարների մակարդակով եղել են հայտարարություններ, առանձին նախագահների քայլերը, գործողությունները։

«Այդ առումով և Ֆրանսիայի դերակատարությունը, և ԱՄՆ կողմից հայտարարությունները, էական էին ի ցույց դնել այն մտահոգության խորությունն ու իրավիճակի լրջության խորությունը, ներգրավածությունը։ Առանձնահատուկ ընդգծեմ այն դերակատարությունը, որ ՌԴ-ն ստանձնեց և ՌԴ նախագահն այդ առումով անձամբ իր ներուժը ներդրեց սրա մեջ ինչպես և մյուսները, բայց մենք այսօր հավաքվել էինք, որպեսզի փորձեինք իրական գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունը, որ տեղի էր ունենում ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի միջև առանձին-առանձին: Մեր հանձնարարությունն էր, բնականաբար, հասնել դրանց իրականացմանը։

Հույս ունեմ, որ կկարողանանք հոկետմեբերի 10-ին ժամը 12։00-ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, իրավիճակը, որը սպառնում է  մեր հայրենակիցներին։ Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ֆիզիկական  անվտանգության մեր մտահոգություններն ամբողջովին արդարացված են, դրանք անմիջապես ուղղակի գոյություն ունեն։ Այդ առումով է, որ խաղաղ բանակցությունների գործընթացում եղել և մնում է  մեզ համար առանջնային մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման այդ իրավունքի  ճանաչումն ու իրականացումն այդ իրավունքը, որը Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցներին կբերի հասնելու այն կարևոր  նպատակին, որն ամրագրում է  իրենց ինքնորոշման իրավունքը,  այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ, իրենց կյանքը, ճակատագիրը որոշող կարգավիճակում, որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով որպես անկախ պետություն»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Ինչ վերաբերում է հումանիտար հրադադարին, Զ.Մնացականյանն ասաց, որ Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշ գործողություններ, որպեսզի հումանիտար բնույթի հարցեր լուծվեն։

«Մյուս կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, ամրագրելն է կրակի դադարը, ամրագրելն է  մեխանիզմները, որոնք ապահովում են կրակի դադարը, ամրապնդում են բացառումն այս գործողությունների վերսկսման։

Համաձայնեցված հայտարարությունը քայլեր են մեկը մյուսից բխող, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում, տարածաշրջանում կայունության վերականգնում, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում և ամրապնդում ու խաղաղ գործընթացի  շարունակությունը, որը, բնականաբար, եղել է մեզ համար առանջնային նպատակ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}