Թուրքիայում անտառային հրդեհներ են
Թուրքիայում՝ Հաթայ նահանգում, Իսկենդերուն քաղաքում երեկ բռնկվել էին անտառային բազմաթիվ հրդեհներ։ Ուժեղ քամին տարածել էր բոցերը՝ մոտեցնելով քաղաքներին, որոշ տներում բռնկումներ էին եղել։ bigasia.ru կայքը գրում է, որ հրշեջները փորձում էին մարել բնական աղետը, բայց նրանք քիչ էին եղել, նրանց օգնել էին կամավորները։
Հրդեհաշիջման աշխատանքներ մասնակցել է 50 մեքենա, 2 մասնագիտացված ինքնաթիռ և ավելի քան երեք հարյուր մարդ: Փրկարարական աշխատանքների ընթացքում 6 բազմաբնակարան շենքերից մարդկանց տարհանել են։
Վթարները կանխելու համար իշխանությունները որոշել են փակել Իսկենդերուն Բելենի հետ կապող երկու մայրուղի: Միասին, երկու քաղաքներում ապրում է ավելի քան 330 հազար բնակիչ: