ՄԱԿ-ը կոչ է անում Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բաքվին և Երևանին կոչ է արել պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և ավելի շուտ համաձայնության գալ հրադադարի մանրամասների շուրջ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է գլխավոր քարտուղարի խոսնակ Շտեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:
Ուրբաթ օրը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Բայրամովի միջև: Դիվանագետներին Ռուսաստանի մայրաքաղաք էր հրավիրել Նախագահ Վլադիմիր Պուտինը: Բանակցություններից հետո, այսօր ժամը 12: 00-ին ուժի մեջ է մտել զինադադարը՝ գերիների և մահացածների մարմինների փոխանակման համար: Սակայն արդեն շաբաթ օրը կողմերը միմյանց մեղադրեցին զինադադարը խախտելու մեջ:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից նախօրեին Մոսկվայում հայտարարված հոմանիտար նպատակներով հրադադարի հաստատումը: նա երախտագիտությունն է հայտնել ՌԴ-ին իր միջնորդական ջանքերի համար», -հայտնել է Դյուժարիկը :
Նա ավելացրել է, որ Գուտերեշը ողջունում է նաև Հայաստանի և Ադրբեջանի հանձնառությունը՝ առարկայական բանակցություններ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հովանու ներքո:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Ղարաբաղում հրադադարի համաձայնագրին: Ըստ նրա՝ նախկինի պես, անհրաժեշտ է խրախուսել հակամարտության կողմերին՝ խաղաղ ճանապարհով լուծելու իրենց տարաձայնությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին