Լավրովի հետ հեռախոսազրույցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են հրադադարի պահպանման պարտավորությունները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկություն, որում ասվում է.
«Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ ունեցավ Ադրբեջանի արտգործնախարար Ա. Բայրամովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 9-ին Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների խորհրդակցություններից հետո: Կողմերն ընդգծել են «երկրի վրա» դրանց խիստ պահպանման անհրաժեշտությունը: