Ստեփանակերտում հայտնաբերել են մոտ 180 կասետային ռումբ
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը:
Ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում:
Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ, որոնց մի մասը բնակիչներն են նկատել և արձագանքել: Սակրավորները ոչնչացրել են տեղում:
.Եվս մեկ անգամ հորդորում ենք.
Պայթուցիկ նյութերի, ականների, ինչպես նաև գնդիկաբեկորային արկերի ու կասետային ռումբերի հանդիպելիս՝ ձեռք չտաք: Անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն .911, 101,112 հեռախոսահամարներով:
.Չպայթած զինամթերքը երկար ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ վտանգ է ներկայացնելու, խնդրում ենք լինել ուշադիր: