Տիգրան Աբրահամյան. Ինչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իրադարձությունների այս փուլը պետք է մանրամասն վերլուծել՝ հասկանալու, թե ինչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը։
Մասնավորապես, արդյո՞ք Ադրբեջանն այդ ժամանակն օգտագործելու է վերախմբավորման, նոր սպառազինության, մատակարարումների, արտերկրից նոր ծայրահեղական խմբեր ներգրավելու համար։
Երկրորդ, ի՞նչ հնարավորություններ կա բանակցությունները վերսկսելու և ի՞նչ կետից է այն շարունակվելու»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ Ադրբեջանը ուժգնացրել է ԱԹՍ-ի օգտագործումը. ՊՆ
- Զոհրաբ Մնացականյանը՝ մոսկովյան բանակցությունների մասին
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար