Քաղաքական 10:44 11/10/2020 Արցախ

Եթե չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը, դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Հարությունյան

«Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, առաջին հերթին դիմելու եմ Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ այս դեպքում կտեսնեն այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, կտեսնեն այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին. այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջկացում են միջազգային տեռորիզմին։

Ա. Հարությունյանի խոսքով, Արցախի  ժողովրդի նկատմամբ վարվում է մարդասիրության կանոններից դուրս, կարելի է անվանել նաև ցեղասպանություն, մի ժողովրդի նկատմամբ, որն իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988 թվականին։ Նա նշեց, որ Արցախի  ժողովրդի նկատմամբ դա  իրականացնում է  ոչ միայն Ադրբեջանը, սատարում է  Թուրքիան, միջազգային ահաբեկչությունը։

«Այս առումով ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի  աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, ոչ միայն կոչերով, հայտարարություններով, այլ նաև առարկայական։ Միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի ստանձնած քաղաքականության քողի, անվան տակ։ Փաստերը շատ են։ Դա ռուսական, ամերիկյան,  ֆրանսիական իշխանությունների, կառույցների կողմից հաստատվել ու լուսաբանվել է տարբեր ձևաչափերով»,- ասաց Արցախի նախագահը։

Նա մանրամասնեց, թե ինչու է ասում ցեղասպանություն. «Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառում է սմերչ, պոլոնեզ,  հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, հարվածում է ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ։

Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել այն էլ մի քանի անգամ։ Ընդհուպ Շուշիի եկեղեցին, որևէ բարոյականության  տիրույթի մեջ չի մտնում, որի շրջապատում որևէ զինվորական օբյեկտ, ենթակառուցվածքներ չկան։

Ոտնահարվում է  Արցախում համամարդկային արժքները, ընթանում է խաղաղ բնակչության  բնաջնջման գործընթաց։ Այսքանից հետո ակնկալում են Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք, այսինքն համաձայնվել իրենց կողմից պարտադրված կամ ձևակերպված պահանջների հետ։ Դա չի լինելու։ Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը։ Դրա շրջանակներում նաև Հայաստանի Հանրապետության, հայության անմիջական մասնակցությամբ այն իրականացնելու ենք։ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս։

Արցախի ժողովորդի սեփական հողում ապրելու իրավունքը միջազգայինորեն հաստատված է, ճանաչված է»,- աաց Ա. Հարությունյանը։

Նրա խոսքով, եթե արդեն ձևավորված կոալիցիան՝ Ադրբեջան, Թուրքիա, ահաբեկիչներ, չհարգեն  ՌԴ միջնորդությունը, միջազգային կառույցների կոչը, հայտարարություններն, խորհուրդներն ու չգնան կրակի դադարեցման, հերթական անգամ կապացուցվի, որ այս տարածաշրջանում ոչ թե ղարաբաղա-ադրբեջանակն պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի, ինչ որ տեղ նաև Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ թաքնված է շատ ավելի ծանր, մարդկությանը վտանգ սպառնացող խնդիրներ, ծրագրեր։

Իր խոսքում Արցախի նախագահը նաև ասաց. «Ես խոնարհվում եմ առաջնագծում գտնվող մեր հայրենակիցների առաջ։ Ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, որոնք ամեն վայրկյան հերոսություններ են անում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:46
Ռոբերտ Քոչարյան. Կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին
ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Այս օրհասական պահին...
Աղբյուր` Panorama.am
14:45
Քաղաքագետը՝ ԱԱԾ-ին․ Աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է․ «Եթե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռևս լիովին չի կորցրել բանականությունը, ապա պետք է հասկանա, որ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Կրեմլը` Իսկանդերի անարդյունավետության մասին Փաշինյանի խոսքերի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ
«Մենք գրեթե ոչ մի վայրկյան չենք դադարել աշխատել նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի ժամանկ և  դեռ օգոստոսի 20-ին ունեցանք...
Աղբյուր` Panorama.am
14:32
Փաշինյանն անցավ «Նիկոլ դավաճան» բացականչությունների ներքո
Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հավաքի մասնակիցների հետ Մաշտոցի պողոտայով շարժվեց Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ԱԱԾ. Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն՝ նշելով. «Հարգելի հայրենակիցներ, Ստեղծված իրավիճակում Ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Դավաճանին աջակցելու ձեր այսօրվա որոշումից է կախված ձեր, ձեր երեխաների ու մեր երկրի ապագան. Միքայել Մինասյան
«Հիշեք, որ 21-րդն է։ Ամեն ինչ տեսաձայնագրվում է, բոլորի դեմքերը պարզ են և ապրում ենք Հայաստանում, որտեղ բոլորը ամեն ինչ գիտեն բոլորի մասին»։
Աղբյուր` Panorama.am
14:25
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ
«Մեր անդամներին և համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում»։
Աղբյուր` Panorama.am
14:12
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում իրավիճակի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով Հայաստանի ներքին գործ: ԱԳՆ-ն...
Աղբյուր` Panorama.am
14:10
Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից. Mediaport
ԱԱԾ օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցներից ձեռքից հավաքել են հեռախոսներն ու անձնական իրերը։ Mediaport-ի ԱԱԾ աղբյուրի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս հնարավոր չէ. ԼՀԿ
Երկրում ստեղծված իրավիչակի վերաբերայլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել։ «Երկրում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Այսօր՝ 15:00 բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Լևոն Քոչարյան
«Այսօր՝ 15:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, ում ավագ որդին՝ Վարդան Ամալյանը զոհվել է հայրենիքի համար մղվող մարտերում, գրում է. «Բանակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Կոչ ոստիկանությանը․ Գիտակցեք պատմական հնարավորությունը, չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ղեկավարների հրամանները
Ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն են տարածել Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը,...
Աղբյուր` Panorama.am
13:53
Գոգյան.Բոլորին արդեն խաբել ես
«Ու երբ երկրում ռազմական հեղաշրջման փորձ լինի ու դու ժողովրդին հրավիրես Հանրապետության հրապարակ, ապա մարդ չի գա, քանի որ բոլորին արդեն խաբել ես»:
Աղբյուր` Panorama.am
13:52
Կրեմլ․ Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։  «Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, բայց մենք...
Աղբյուր` Panorama.am
13:47
«Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
«Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը և վերահաստատում ՝ կառավարության հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք Փաշինյանի կողմից հնչեցվող ոչ մի կոչի. Ջուլֆալակյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ հրապարակ։ «Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
13:39
Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ Անդրանիկ Թևանյան
ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին ու թույլ չտալ քաղաքական դիակ Նիկոլին մեր երկիրը տանել քաղաքացիական բախումների։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
13:37
Էլինար Վարդանյան. Պետք է ձևավորել ՍԴ դիմելու հաստատուն պրակտիկա
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:32
Ղարամյան. Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվել բանակի շուրջ
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Մեր երկրի համար այս օրհասական պահին՝ կոչ եմ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Պետական ծառայողներն ազատման դիմումներ են գրում. Past.am
Past.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Մարդահավաքի գործին լծվել են...
Աղբյուր` Panorama.am
13:31
Վազգեն Մանուկյան. Ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին˒ չտրվել այս վարչախմբի սադրանքներին˒ պահպանել զսպվածություն։
Աղբյուր` Panorama.am
13:29
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը զգուշացնում է՝ երկրում ստեղծված իրավիճակը բոլորից պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ...
Աղբյուր` Panorama.am
13:25
Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթը, չնայած մեծ թվով մասնակիցների, չեղարկվեց
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանից դեպի Մասիս և Արտաշատ քաղաքներ  նախատեսված ավտոերթը, չնայած մեծաթիվ մասնակիցների, չկայացավ։...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը։ «ՀՀ ԳՇ գեներալների...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՀՀ նախագահը ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը ստացել է: ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}