Հասարակություն 17:46 12/10/2020 Հայաստան

Yerevan.today-ի հայտարարությունը․ Տուգանքներով անհնար է դարձել մեր աշխատանքը

Yerevan.Today-ը գրում է.

«Հոկտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը, Yerevan.Today լրատվական կայքի խմբագրություն էին այցելել ոստիկանության երեք աշխատակից՝ կայքի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու (տուգանելու) նպատակով։ Առիթը 7or.am կայքից արտատպած հոդվածն էր։ Նրանք ասացին, թե հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է դիտվում։ Ոստիկաններին չէին ասել, թե հոդվածի որ տողը կամ որ բառն է սպառնալիք և կամ էլ ինչ սպառնալիք է։ Սպառնալիք է և վերջ, առանց ավել բացատրության։ Տուգանելու համար նրանք իրենց հետ բերել էին հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումների նախագիծը, որը ներկայացված էր առաջին ընթերցմամբ ընդունելու համար։ Մենք նրանց տեղեկացրինք, որ դա ոչ թե օրենքն է, այլ՝ նախագիծը, այն էլ այն, որն ընդամենը առաջին ընթերցմամբ պետք է ընդունվեր։

Տեղում մտանք arlis.am, և պարզվեց որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ այն ստորագրվել է նախագահի կողմից հոկտեմբերի 10-ի կեսօրին, և այն դեռևս առկա չէ նույնիսկ arlis-ում։

Ոստիկաններից մեկը դուրս եկավ սենյակից, հեռախոսով խորհրդակցեց ինչ-որ մարդու հետ, ենթադրում ենք՝ վերադասի, վերադարձավ ու ասաց, որ միևնույն է՝ անկախ ամեն ինչից՝ պետք է տուգանեն, հրահանգն այդպիսին է։ Մեր հարցին՝ հոդվածը, որը հրապարակվել է կայքում, պետք է հեռացվի առանց արձանագրություն կազմելո՞ւ, արձանագրություն կազմվում է, եթե չի՞ հեռացվում, պատասխանեցին, որ և՛ պետք է հեռացվի, և՛ կազմվի արձանագրություն՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Հերթական հեռախոսային խորհրդակցությունից հետո ասացին, որ անկախ նրանից՝ օրենքը հրապարակված է, թե՝ ոչ, անկախ նրանից, որ իրենք որպես հիմք բերել են նախագիծը՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար, անկախ նրանից, որ իրենք անգամ չգիտեն, թե հոդվածում առկա կոնկրետ որ միտքն է պետության անվտանգությանը սպառնալիք կամ խուճապային, հրահանգված է տուգանել։

Առաջարկեցինք ռազմական դրության այս պայմաններում ձեռնպահ մնալ նման քայլից, քանի որ ստիպված ենք լինելու դատական վեճի մեջ մտնել, որովհետև թե՛ տուգանքի անտրամաբանական լինելու, թե՝ տուգանքի մեծ չափով լինելու (700000դր) պատճառով անպայման բողոքարկելու ենք։ Բացատրեցինք, որ չենք ցանկանում պետության դեմ բողոք տանել այս պատերզմական օրերին։ Առաջարկեցինք բավարարվել հոդվածը հեռացնելով։ Ոստիկանները դարձյալ խորհրդակցեցին հեռախոսով և ասացին, որ հրաման է՝ կազմելու են արձանագրություն։ Արձանագրությունը կազմվեց ոչ թե տնօրենի, այլ խմբագրի վերաբերյալ, առանց որևէ պատշաճ լսումների, աբսուրդային ձևակերպմամբ՝ տեղադրված հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում։

Շեշտենք, որ ոստիկանները՝ միասին կամ առանձին-առանձին, բավականին հաճախ էին դուրս գալիս հեռախոսով խորհրդակցելու։

Չկա որևէ չափանիշ, թե որ դեպքում է հոդվածը համարվում խուճապային, որ դեպքում՝ պետության անվտանգությանը սպառնալիք։ Բանն այն է, որ առաջին հրապարակումը տուգանվում է 700 հազար դրամովմ, երկրորդը՝ 1,4 միլիոն, երրորդի դեպքում արդեն նշանակված է քրեական պատասխանատվություն։ Եվ եթե չկա որևէ սահմանված չափորոշիչ, ուրեմն ցանկացած նյութ կարող է «ինչ-որ մեկի» կողմից  համարվել սպառնալիք։

Ռազմական դրություն հայտարարվելուց ի վեր, գրանցված և լսարան ունեցող գրեթե բոլոր լրատվամիջոցները մի կողմ են դրել քաղաքական հայացքները, մեկնաբանելու ցանկությունը, այլ աղբյուրներից Արցախից տեղեկություն տեղադրելու գայթակղությունը՝ մտածելով, որ կարող է և այդ հրապարակումներով ժողովրդի մոտ այլ տեսակ էմոցիաներ առաջանան, հրաժարվել ենք՝ հասկանալով, գիտակցելով, ինքներս, ինչպես միշտ։ Ավելին, ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը քանիցս դիմել է լրատվամիջոցների ղեկավարներին՝ առաջարկելով չգրել տարբեր թեմաների մասին, և լրատվամիջոցներն ընդառաջել են կառավարության խնդրանքին։ Մենք չենք տեղադրել անգամ այն նյութերը և այն դեպքում, երբ օրինակ, իշխանահաճո լրատվամիջոցները կամ Արցախում աշխատող արտասահմանյան թղթակիցները տեղադրել են դրանք։ Եվ կարծում ենք, որ եթե նույն ՊՈԱԿ-ը որևէ կայքում հանդիպում է, ըստ իրենց, պետության անվտանգությանը սպառնալիք հոդված, կարող էր նույնկերպ դիմել խմբագրին՝ այն չտեղադրելու կամ հեռացնելու համար։

Լրատվամիջոցների մեծ մասն ունեն տեսանյութերի տարբերակ, հրավիրում են զանազան հյուրերի, փորձագետների, որոնց խոսքն այս ընթացքում համարում են կարևոր պետության համար։ Հիմա, արդեն, չգիտենք՝ մեր հյուրերի ադեկվատ խոսքերն արդյոք չե՞ն հանգեցնի տուգանքի, քանի որ որևէ չափորոշիչ, թե որոնք կարող են համարվել սպառնալիք կամ խուճապ առաջացնող, չկա։ Միաժամանակ, օպերատիվությունը պահելու համար բազմաթիվ միջոցառումներ հրապարակվում են ուղիղ հեռարձակմամբ, իսկ հիմա ստիպված ենք ձեռնպահ մնալ նաև դրանից, քանի որ նույնպես չգիտենք, թե որ պահին ինչ միտք կհնչի եթերում։

Կարծում ենք, մեր գործընկերները ևս կկիսեն տեսակետը, որ լրատվամիջոցներին սահմանափակելու այս որոշումը նաև այլ ռիսկեր է պարունակում․ կա վտանգ, որ ի հայտ կգան (և արդեն ի հայտ են գալիս) կեղծ կայքեր և սոցցանցային օգտատերեր, որոնք չունեն գրանցման հասցե, գուցե բացված են թշնամու կողմից, բայց հայալեզու են և տալիս են չստուգված կամ, ավելի վատ, ուղղորդված սուտ ինֆորմացիաներ, որոնք իրապես կարող են լինել խուճապային և պետության անվտանգությանը սպառնալիք, և որոնք կդառնան ինֆորմացիայի ավելի «վստահելի» աղբյուր։ Հանրությունը, այսպես թե այնպես, ինֆորմացիոն սովի չի մատնվի, կգտնի ինչ կարդալ, կամ դիտել, միայն թե՝ որակյալ, հավաստի, առաջատար լրատվամիջոցների փոխարեն կկերակրվի ֆեյքնյուզով, ինչը հենց կբերի խուճապի ու այլ սպառնալիքների։

Հայաստանի ժուռնալիստների միությունը բավականին ակտիվ է դաշտում առկա խնդիրները բարձրաձայնելու, լուծումներ գտնելու հարցերում։ Այժմ ևս Yerevan.Today-ը դիմում է ժուռնալիստների միությանը, լրագրողական կազմակերպություններին, լրատվամիջոցների ղեկավարներին՝ համատեղ ուժերով քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի հնարավոր լինի, ի վերջո, հասնել անընդունելի այս սահմանափակումների վերացմանը։ Այս խնդիրները սպառնում են բոլորիս աշխատանքին և պետության տեղեկատվական անվտանգությանը։

Հայտարարությանը կից ներկայացնում ենք նաև արձանագրության և ներկայացված օրենքի նախագծի լուսանկարը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա- Վարշավյան փողոց խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Oragir.News-ը  հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ցանկացած սցենարի դեպքում տեսնում եմ վատ հետևանքներ Հայաստանի համար. Մանրամասներ՝ Իսրայելից
Երեկ գիշեր Իրանի կողմից Իսրայելի դեմ գործողության հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի ձերբակալության մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ...
Աղբյուր` Panorama.am
18:16
ՔՊ-ական պատգամվորի հետ կապված միջադեպի մասնակցին ոստիկանություն են տարել
ՔՊ-ական պատգամավորի Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ոստիկաններ են այցելել։ Այդ մասին տեղեկանում ենք նրա...
Աղբյուր` Panorama.am
18:12
4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում
Ապրիլի 15-ին Թուրքիայի հարավ-արևմյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով  Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը. Արթուր Հովհաննիսյան
«Ամենայն հարգանքով «Freedom House»-ի մեր գործընկերների նկատմամբ, բայց Հայաստանը  ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ցեղասպանության զոհերի անունների հրապարկման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները
Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության  նախարարությունը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ատրճանակի սպառնալիքով վերցրել էր գարեջուրն ու ծխախոտը և հեռացել
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ ուշ երեկոյան  զանգել է Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից
Ընդամենը իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը փորձեցի արտահայտել իր թիմի գործունեությանը՝ վերբալ մակարդակում։ Այս մասին 24News-ի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով  հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ավանի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին
Ապրիլի 09-ին՝ ժամը 08։09-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է...
Աղբյուր` Panorama.am
15:45
Ապրիլի 19-ի ցեեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +28-ի
Երևան քաղաքում ապրիլի 15-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում, 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Փաշինյանական իշխանությանը պետք է ներքաշել դատական հայցերի մեջ. Թևանյան
«Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության դեմ պետք է պայքարել բոլոր մակարդակներով՝ օգտագործելով հնարավոր բոլոր մեթոդները, այդ թվում՝ դատական...
Աղբյուր` Panorama.am
15:18
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՊՆ «Ուրալ»-ի ողբերգական վթարից
Մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։
Աղբյուր` Panorama.am
15:04
5-ամյա երեխայի մահվանը նախորդած շրջանի վերաբերյալ որոշակի տվյալներ են ստացվել. Գոռ Աբրահամյան
Ապրիլի 9-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել էին, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկից, վիճակը ծայրահեղ ծանր է
Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ։
Աղբյուր` Panorama.am
14:56
Մարդ չի կարող էդ աստիճանի անգրագետ լինել. Ադիբեկյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
«Անդոնին ասեք, որ կա գիրք, որտեղ անուն առ անուն, գույք առ գույք, հասցե առ հասցե նշված են Ցեղասպանության նահատակների մասին տեղեկատվությունը»։
Աղբյուր` Panorama.am
14:54
Հայտնի առանձնյակը նենց հարվածեց ձեռքիցս հեռախոս, դրամապանակ թռան. ՔՊ-ական պատգամավորի միջադեպի մասնակից
Սամվել Վարդանյանը, որին այսօր հանրային տրանսորտում հարվածել է ՔՊ-ական  պատգամավոր Հակոբ Ասլանյանը, միջադեպեից հետո ֆեյսբության իր էջում...
Աղբյուր` Panorama.am
14:25
Դավիթ Ֆիդանյան. Ավաղ, դեռ ՄԻՊ-ը չի հայտնաբերվել
Anitfake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որ առավոտյան ոստիկանություն էր բերման ենթարկվել, գրում է. «Ինչպես գիտեք, ես ու Իշխան...
Աղբյուր` Panorama.am
14:17
«Մի խփի արա, այ ժեխ բիձա». ՔՊ-ական պատգամավորը հարվածում է իրեն քննադատող քաղաքացուն
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Սամվել Վարդանյանը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ինըք, տեսնելով ՔՊ-ակա պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասում է....
Աղբյուր` Panorama.am
14:09
ՔՊ խմբակցությունը նեղանում է․ «Գնացել, կպել եք միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերին, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»
«Լսեցի «Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը։ Դուք 20 րոպե լսեցիք ստով և կեղծիքով  ողողված տեքստեր, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
14:01
Տոկաև. Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին
«Չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իշխանությունը կարող է մեկ իրավիճակում հայտարարել մեկ բան, հենց հաջորդ քայլին անել ճիշտ հակառակը. Տիգրան Աբրահամյան
«Նույնիսկ այն պարագայում, երբ իշխանությունը գիտի, որ այս կամ այն քարտեզի, կամ իրավական բազայի հետ կապված Հայաստանն այս կամ այն շրջանում...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ
ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
13:10
Պարի խմբերին առաջարկում եմ մնալ Տավուշում, իսկ Բագրատ Սրբազանը լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար. Քոչարյան
«Տավուշցիները դուրս չեն գալիս փողոց, որովհետև իրենք են այնտեղ ապրում և շատ լավ հասկանում են, որ այս գործընթացներն ինչքան էլ ներկայացնենք...
Աղբյուր` Panorama.am
13:07
«Փնտրվում է ՄԻՊ-ը». Ակցիա
«Գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին»
Աղբյուր` Panorama.am
12:57
Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
«Հանդիպումը, որը տեղի ունեցավ Բրյուսելում, կարծում եմ, որ այն խայտառակ հանդիպում ու ձախողում էր»,-խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}