Թշնամու ագրեսիան հետ մղելիս անմահացած Գոռն ու Գևորգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաներ էին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը և Գևորգ Մուրադյանը։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ Գոռը սովորում էր բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության հեռակա բաժնում, Գևորգը միջին մասնագիտական կրթական ծրագրի 2016-2019 թթ. շրջանավարտ էր։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված հերոսների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին։ Տղաների սխրանքն անմահ է»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին