Սուրեն Սահակյան. Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում
«Մեր կուսակցությունն ծրագրերում ավելի շատ Արցախի՝ Հայաստանին միացման կողմնակից ենք, բայց եթե այս պահին դա անվտանգության խնդիրներ առաջացնելու, մենք դեմ չենք լինի նաև Արցախի անկախության ճանաչմանը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։
Հարցին՝ Արցախի անկախության ճանչման հարցով վերջնական որոշում եղա՞վ, նա պատասխանեց. «Ոչ, այդ հարցն այդպես չքննարկվեց։ Քննարկվեց տարբեր կողմերի դիրքորոշումները, բայց վերջնական որոշման... իհարկե, այդ ֆորմատը չէր»։
Նա նշեց, որ վարչապետը համաձայնվել է հնչած շատ կարծիքներին, ինչ ասել է հանդիպման ընթացքում, հնչել է նաև հրապարակային տիրույթում։
Ինչ վերաբերում է բանակցություններին, Ս. Սահակյանն ասաց, որ բանակցությունների հարցը քննարվել է, այն է, ինչ հրապարակային տիրույթում եղել է, գաղտնի բան չկա, որ այնտեղ հնչել է, իսկ հրապարակային տիրույթում ոչ։
Հարցին՝ ո՞ր կետից ենք սկսելու բանակցությունները, ինչի շուրջ պետք է բանակցել, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարն ասաց. «Կարծում եմ՝ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում, այդ կետը, որից պետք է սկսել բանակցությունները, մարտի դաշտում և կոնկրետ պահին է որոշելու, ոչ թե հիմա»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է անել հնարավորինը, որ հրադադարի ռեժիմն աշխատի. Շարմազանով
- Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերին ներկայացրել է տեղեկատվություն ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ