Քաղաքական 09:57 13/10/2020 Տարածաշրջան

Ղարաբաղյան հակամարտությունը` միջազգային մամուլի այսօրվա էջերում

Ամերիկյան ու միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին ու ռազմական գործողությունների վերսկսմանը զինադադարի կնքումից հետո, գրում է Ամերիկայի Ձայնը։

Los Angeles Times-ն անդրադարձել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի առջև ամերիկահայ համայնքի անցկացրած բազմահազարանոց ցույցին՝ ի նշան համերաշխության Հայաստանի` Ադրբեջանի դեմ պայքարում: Պարբերականի տվյալներով Լոս Անջելեսի ոստիկանության Ուիլշիրի կայանը թվիթերում գրել է, որ բազմությունը հասել է 100 000-ի:
Democracy Now-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանը ձեռնարկել է օդային հարձակումներ Ստեփանակերտի ուղղությամբ հրադադարի խափանումից հետո: Ըստ պարբերականի՝ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին եկեղեցին թիրախավորելու, իսկ Բաքուն՝ Երևանին՝ Գյանջան հրթիռակոծելու մեջ:

US News & World Report-ն էլ հաղորդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը բանակցային գործընթացի վերաբերյալ, ուր վերջինս նշում է, որ Մինսկի խումբը, որը ստեղծվել է հակամարտությունը միջնորդելու համար Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ, կողմնակալ է, և որ Թուրքիան, որին Ալիևը տալիս է համաշխարհային տերություն որակումը Սիրիայում, Լիբիայում և այլ միջազգային հակամարտություններում ներգրավվածության պատճառով, անկախ է և պետք է ընդգրկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Հոկտեմբերի 9-ին The Washington Post-ը հրապարակեց լրագրող Ջեյսոն Ռեզայանի հեղինակային հոդվածն, ուր վերջինս պնդում է, որ այս հակամարտությունում կամ կողմերը կհանգեն կարգավորման խոշոր տերությունների միջնորդությամբ կամ արյունահեղեությունը կշարունակվի: Ըստ հեղինակի՝ Միացյալ Նահանգները դեռևս սահմանափակվել է մի քանի հայտարարություններով, սակայն առանց ամերիկյան դիվանագիտական ներգավվածության, դժվար է պատկերացնել տևական խաղաղություն հակամարտության շուրջ, քանի որ տերություններից ոչ մեկը, որոնք ազդեցություն ունեն, մասնավորապես՝ Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը և հավանաբար` Իրանը, չեն կարող հստակ չեզոքություն պահպանել:

Իր հերթին բրիտանական BBC-ին տարածել է մոտ 5 րոպեանոց տեսանյութ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիներում պատսպարված բնակչության մասին՝ «Քաղաքացիական բնակչությունն ու եկեղեցիները կրակի տակ են» վերնագրով: Լրատվական գործակալությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կեսը տեղահանվել է ռազմական գործողությունների արդյունքում: Հակամարտության երկու կողմից կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, իսկ մոսկովյան հրադադարի կնքումից ժամեր անց կողմերը սկսել են միմյանց հրթիռակոծել: Լրատվամիջոցը նշում է՝ սա կրոնական պատերազմ չէ, բայց շատ հայեր պատսպարվում են եկեղեցիներում և վախենում հրթիռակոծումներից:

Գերմանական Deutsche Welle լրատվականն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության տնտեսական հետևանքներին՝ ընդգծելով, որ այն կարող է տարածաշրջանում զգալի տնտեսական վնաս հասցնել: Լրատվականը չի բացառել, որ կթիրախավորվեն երկու երկրների էներգետիկ ենթակառուցվածքները՝ նշելով, որ Ադրբեջանը մեղադրել է հայկական կողմին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ, իսկ Երևանը պնդում է, որ դա «բացահայտ սուտ է»: DW-ի կարծիքով պատերազմին կարող են ուղակի ներքաշվել տարածաշրջանային տերությունները. Թուրքիան, որը Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցն է, և Ռուսաստանը, որը բարեկամական հարաբերությունների մեջ է երկու կողմերի հետ և անվտանգության պայմանագիր ունի նաև Հայաստանի հետ: Պարբերականն ընդգծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օգտագործել հակամարտությունը՝ Երևանին տնտեսապես ավելի կախյալ դարձնելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:46
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում,  նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում...
Աղբյուր` Panorama.am
16:56
Պետական լիազոր մարմինները պարտավոր են լծակները կիրառել՝ գերիների հարազատների հետ հաղորդակցման համար. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է. «Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել
Գլոբալ անվտանգության մասին օրինագծի դեմ շաբաթօրյա ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Նիկո՛լ, որքան էլ կամենաս ոչնչացնել Արցախը, միևնույն է, չի՜ ստացվելու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքի էջում Արցախից տեսագրություն է հրապարակել և գրել է. «Նիկո՛լ,...
Աղբյուր` Panorama.am
16:09
Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...Սարհատ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս. Կիմ Բալայան
Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.   «Սիրելի հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Մեր ազգի լավագույն զավակներն այսօր թուրքերի ձեռքում են և ինչերի՞ են ենթարկվում. Արսեն Գրիգորյան
«Հայաստանում իշխանություն գոյություն չունի, իշխանությունը, որը կարող է որևէ հարց լուծել, բանակցել դաշնակից, թշնամու հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:25
Հիրավի, կա սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ. Գոհար Մելոյան
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
14:24
Փլուզում «Օդալեն» ռեստորանում, կա զոհ
Նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
13:53
Արցախում շարունակվում են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է հայտնաբերված հերթական զինամթերքի պայթեցման մասին: «Հարգելի հայրենակիցներ....
Աղբյուր` Panorama.am
13:38
Անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ռուսաստանից պետք է խնդրել միայն մեկ բան` զենք. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկու տարի ասում էի չէիք լսում, հիմա լսեք․ Էն...
Աղբյուր` Panorama.am
13:36
Լարիսա Ալավերդյան. Դա քաղաքական անմեղսունակություն է
«Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է հասկանա, որ իր խոսքը որևէ արժեք չունի»,- 168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:35
Մարուքյան. Սպասենք մի նոր հոդվածի, որտեղ արդարանալով մեզ կպատմի...
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․  «Գլխավոր գերագույն հրամանատարը անդադար...
Աղբյուր` Panorama.am
13:12
Միքայել Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի վերջին Փաշինյանին առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակը, որը նա մերժել է
«Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի՛ զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով»։
Աղբյուր` Panorama.am
13:11
Անժելա Էլիբեգովա. Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.  «Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանաք՞: Պատերազմը մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Արթուր Վանեցյանը հիվանդանոցում տեսակցել է «Հայրենիք» զորախմբի վիրավոր մարտընկերոջը
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը հիվանդանոցում տեսակցել է «Հայրենիք» զորախմբի վիրավոր...
Աղբյուր` Panorama.am
12:50
Արամ Վարդևանյան. Չի կարելի այս աստիճան սուտ տարածել
«Գոնե կարդացեք այդ փաստաթուղթը: Չկա նման բան»։
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԺ-ում բարձր դիրք զբաղեցնող անձնավորությունը սմս է գրել մշակույթի գործիչներից մեկին՝ հորդորելով չմասնակցել ակցիային. Մխիթարյան
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում գտնվող մի անձնավորություն, որը նաև Ազգային ժողովում է բարձր դիրք...
Աղբյուր` Panorama.am
12:31
Մարդը պտի ուղեղի թոքաբորբ ունենա, որ երբ իրան 2020-ին հանձնածի մասին ասում են - «էդ 2011-ին էր», հավատա. Մխոյան
Բլոգեր Վահագն Մխոյանը գրում է.  «Էս համբալը մի հատ լավաշ տեքստա գրել (դե բա հո սահմաններով կամ փախստականներով չպտի զբաղվի)։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մեկնարկեց միաբանության երթը՝ դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
«Այդ տղաները բոլորիս համար են կռվել»։
Աղբյուր` Panorama.am
12:04
Վարոսյան. Նիկոլի խոստովանում է՝ իր համար շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հազարավոր զոհերը
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Նիկոլի ասածներին այլ կողմից եմ ցանկանում մոտենալ... Ասում է, թե ես կարող էի նախկինում ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Fly Armenia Airways»-ի առաջին Boeing 737-400 օդանավը Հայաստանում է
«Fly Armenia Airways»-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ավիաընկերության առաջին Boeing 737-400...
Աղբյուր` Panorama.am
11:35
«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել
Նոյեմբերի 29-ին, ժամը 04:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» ԲԿ-ում ռումբ է տեղադրված։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, որ ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Նիկոլ Փաշինյանը մի ծավալուն գրառմամով փորձել է...
Աղբյուր` Panorama.am
11:18
29.11.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Առողջացել է 885 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պատգամավորը հարցեր է ուղղել Փաշինյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը  գրում է. «Նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով Արցախյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}