Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 13-ին, ժամը 00։51-ին տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «HOVO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Փ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ) դեպի հարակից ձորը, բեռնատարի տակ հայտնաբերվել է վարորդի դին։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Թերեզա Փ.-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, որից հետո տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները դին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ձորից և հոսանքազրկել ավտոմեքենաները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին