Քեթի գյուղի մոտակայքում մեքենան գլորվել է ձորը, տուժածների վիճակը ծանր է
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 13-ին, ժամը 07։09-ին ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, nր Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին՝ Քեթի գյուղի սկզբնամասում, «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ), ինչի հետևանքով, ուղևորներ՝ Վանիկ Մ․-ն (ծնված 1994 թ.) և Օլեգ Փ․-ն (ՌԴ քաղաքացի, ծնված 1982 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Վանիկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Օլեգ Փ.-ինը՝ ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: