Իրավունք 12:38 15/10/2020 Հայաստան

Գլխավոր դատախազություն. Վարդենիսում երեկ զոհվել է երկու, վիրավորվել 10 զինծառայող

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ:

Նման տվյալներ է հրապարակել գլխավոր դատախազությունը՝ ավելացնելով, որ նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված ՀՀ 11 զինծառայողներ:

Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2020թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված ձևով ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի բնակավայրերը, որտեղ հայտնաբերվել է հիշյալ հրետակոծությունների ընթացքում արձակված արկերից մեկը:

2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ազգային ատելության շարժառիթով, հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը, որի արդյունքում այրվել է այնտեղ գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակիչների բնակելի տների պատուհանների ապակիները, պատերը, տանիքը, ցանկապատը, միջնակարգ դպրոցի հարակից տարածքը՝ պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2020թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02-ի սահմաններում, հրթիռահրետանային հարվածներով վնասել են Վարդենիս քաղաքի բնակչի առանձնատանը գտնվող  նյութական միջոցները, գույքը: Արձակված հրթիռի դետալը հայտնաբերվել է տան բակում:

2020թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռահրետանային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման թիրախ են դարձրել և պայթեցրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղի բնակչի բնակելի առանձնատունը, ինչի արդյունքում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս երկուսի առողջությանը պատճառվել է վնաս:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:55-ից մինչև 23:24-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի դաշտամիջյան հատվածում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:

Հոկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Սոթք,  Կութ գյուղերի, Նորաբակ համայնքի տարածքներում և ՀՀ ՊՆ զորամասին կից կրակային ուսումնական կենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են Ադրբեջանի զինված ուժերի  կողմից սպառազինության տարբեր միջոցներից արձակված արկեր և դրանց արդյունքում առաջացած բեկորներ: 

Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Նոր Առաջաձոր համայնքի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օգտագործմամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձվել Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրը, որի արդյունքում սպանվել է երեք զինծառայող, վնասվել են նույն բնակավայրի՝ մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Հոկտեմբերի 14-ին, խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը, ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան  համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 10 զինծառայող: Այդ ընթացքում ԱԹՍ-ների կողմից թիրախավորվել են նաև հարակից դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակիչներ, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Նշված հանգամանքները փաստագրված և հաստատված են ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող դատավարական, քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում: 

Համապատասխան գործողությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի կատարած ագրեսիվ հանցագործության և այլ բնույթի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:40
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ «Արժանապատվության երթ»
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթը»։...
Աղբյուր` Panorama.am
23:27
Սա պայքար է հայրենիքի փլուզումը, պետականության անկումը թույլ չտալու համար. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ակցիայի մասնակից դաշնակցականներից քչերին գիտեմ, բայց...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի. Լալա Մնացականյան
«Ես լռում էի։ Լռում էի, որովհետև չէի կարողանում մեջս ուժ գտնել, որ դուրս գամ այն խորը անհուսությունից, որն ամեն օր մաշում էր ինձ»։
Աղբյուր` Panorama.am
23:02
Անհետ կորածների և զոհվածների մարմինների փոխանցման հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանություն
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը
Այսօր մեկնարկել է Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի...
Աղբյուր` Panorama.am
22:37
Մանե Թանդիլյանը տեղափոխվում է Արցախ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը գրում է. «ԱՊՐԵԼՈՒ ԱՐՑԱԽ. Սիրելի հայ ժողովուրդ, Մեր երկիրն այսօր ապրում է մեր...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նիկոլ նրանք են քեզ քշելու ...Գեղամ Մանուկյան
«Քիչ առաջ ոստիկանները Մաշտոց պողոտայից բերման ենթարկեցին այս տղերքին։ Նիկոլ նրանք են քեզ քշելու...»,- ֆեյսբուքյան էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:14
«Երկիր Մեդիա»-ն մեղադրում է ոստիկանությանը օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանությանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի...
Աղբյուր` Panorama.am
22:07
Միասնական կենտրոնում ռուս և թուրք անձնակազմի թիվը լինելու է հավասար. Իգոր Կոնաշենկով
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական համատեղ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավեր, որքան սեփական գառաժի. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փախնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Մենք, 20 սանտիմետրով ցանկապատը աջ-ձախ տանելու համար հարևանի հետ տարիներով չխոսացող ժողովուրդս,...
Աղբյուր` Panorama.am
21:12
Բեքարյանը դիմել է վարչապետի աշխատակազմի, ԱԳՆ-ի և Անվտանգության խորհրդի աշխատակիցներին
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Վարչապետի աշխատակազմի, ԱԳՆ-ի և Անվտանգության խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
21:06
Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է փոխանակել գերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով
Ադրբեջանը հաստատեց իր մտադրությունը Հայաստանի հետ գերիների փոխանակում իրականացնել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խուդինյանը Փաշինյանի առանձնակի դաժան և ծառայամիտ սպասարկուներից է. «Դեժավյու»
Դեժավյու տելեգրամյան էջը հայտնում է. «Նիկոլի Փաշինյանի առանձնակի դաժան և ծառայամիտ սպասարկուներից՝ Երևան քաղաքի ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Այն հողերը, որոնք կյանքի գնով պատրաստ էինք պահել, մի ստորագրությամբ Փաշինյանը նվեր տվեց թշնամուն․ ՀՅԴ անդամ
ՀՅԴ ԵՄ անդամներով, մեր ընկերներով բոլորս  մեկնել ենք առաջնագիծ, եղել ենք ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսում, հետո Եղնիկներում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:29
Թալինում ձյուն է տեղում, իսկ Արագածոտնի և Լոռու մարզերի որոշ հատվածնեում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Գեղարքունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը․ Լավրովը՝ ռազմագերիների փոխանակման մասին
Ղարաբաղում ռազմագերիների և սպանվածների մարմինների փոխանակման միտումնավոր հետաձգում չկա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...
Աղբյուր` Panorama.am
20:11
Ինչպես են Լեռնային Ղարաբաղում տեղակայվում ռուս խաղաղապահները
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տրամադրել է քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ընդունելության քննությունների ցանկում փոփոխություններ կլինեն
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022...
Աղբյուր` Panorama.am
19:57
Անի Սամսոնյանը ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ԽՎ երրորդ հանձնաժողովի նախագահողին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը տեղեկացնում է, որ նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
19:43
Պուտինի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանը
2020 թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին մեքենան ընկել է ձորակը. 22-ամյա ուղևորը մահացել է
Նոյեմբերի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 1.3-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է...
Աղբյուր` Panorama.am
19:28
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
Դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով  կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արցախի կառավարությունը կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ  կառավարությունը Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի
Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո, հայտարարվել են 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը: Այս մասին տեղեկացնում  է...
Աղբյուր` Panorama.am
19:07
Հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ այսօր հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը:...
Աղբյուր` Panorama.am
18:45
Լոնդոնում կվերսկսվի Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական վարկանիշային մրցաշարը
Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական՝ վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021թ․ ապրիլին՝ կրկին Լոնդոնում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:33
Իրանը Հայաստանին մոտենում է որպես հին բարեկամի և «անվտանգ պատուհանի». Իրանի դեսպան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:27
Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ մակարդակով չկազմակերպեց Ղարաբաղի պաշտպանությունը. Կոնստանտին Զատուլին
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության և միգրացիայի հարցերով Պետդումայի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}