Թուրքական լիրայի անկման նոր հակառեկորդ
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։
Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 14-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․96: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․3210 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշենք, որ նախօրեին գործարքները կատարվել են հենց 1 դոլար/ 7.96 լիրա փոխարժեքով, ինչը թուրքական արժույթի մինչ այս երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդ է։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները