Քաղաքական 22:52 16/10/2020 Հայաստան

Թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը, մեր սահմանները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին: Այս մասին  տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։ 

Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Եղբայրներ, ես շատ կուզենայի, որ այսօր ձեր առաջ ելույթ ունենալով ասեի, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի ու այլևս ունի կրկին ձեր քաղաքացիական ծառայության կարիքը:

Բայց դա ճշմարտություն չէր լինի, որովհետև մենք այսօր այստեղ ենք, դուք այսօր այստեղ եք, որովհետև հայրենիքն, այո, ունի ձեր և մեզնից յուրաքանչյուրի ծառայության կարիքը: Այսօր մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է մոռանա իր նախորդ՝ քաղաքացիական կարգավիճակը, և մենք ամբողջ ազգով պետք է զինվորագրվենք հայրենիքի պաշտպանության գործին:

Բայց ես ուզում եմ, որ դուք լավ իմանաք, թե ինչով եք զբաղված լինելու ձեր տներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր երեխաներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր հարազատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով: Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, ձեր հարազատների, ձեր կանանց, ձեր ծնողների, ձեր շեմի և ձեր օջախի պաշտպանության դիրքերում: Այնտեղ, որտեղ դուք գնալու եք՝ հնարավոր է ձեր շուրջը նայելով ոչ մի ծանոթ ծառ և ոչ մի ծանոթ թուփ չտեսնեք, բայց իրականում դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր սեփական ննջարանների դռների առաջ, ձեր երեխաների դպրոցների առաջ, որովհետև դուք գնում եք այնտեղ՝ հայրենիքը պաշտպանելու, որպեսզի կարիք չլինի ձեր հայրենիքը պաշտպանել:

Դուք գնում եք այնտեղ՝ ձեր ննջարանները պաշտպանելու, ձեր ննջարանների մուտքերը պաշտպանելու, ձեր շքամուտքերը պաշտպանելու, ձեր շենքերը պաշտպանելու, ձեր բակերը պաշտպանելու: Եվ մենք ասում ենք՝ թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը, մեր սահմանները:

2016 թվականի գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած: 2016 թվականին, երբ ես որոշում եմ կայացրել, որ որպես կամավոր պետք է մեկնեմ հայրենիքը պաշտպանելու՝ դա տեղի է ունեցել ընդամենը պահի, ակնթարթի տակ: Երբ առավոտյան արթնացել եմ և տեսել իմ դեռևս մի տարին չբոլորած դստերը քնած՝ ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու և եթե պետք լինի, ես պիտի զոհվեմ հանուն հայրենիքի, որպեսզի իմ երեխան, իմ հարևանի երեխան, իմ ընկերոջ երեխան, իմ եղբոր երեխան ապրեն և հաղթեն: Եվ մենք չենք ընկրկի, մենք չենք նահանջի, մենք չենք հանձնվի և կկանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, խոսենք նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին: Այսօր շատ են հարց տալիս, թե արդյոք մենք աշխարհում ունենք բարեկամներ: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել՝ այո մենք աշխարհում ունենք բարեկամներ, բայց այդ բարեկամները մեր փոխարեն չեն որոշելու: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը:

Եվ ես համոզված եմ, գիտեմ, որ մենք որպես հազարամյա ժողովուրդ ունենք կամք այսօր այստեղ այդ ամենադժվար որոշումը կայացնելու, և այդ դժվար որոշումը՝ հաղթելու որոշումն է: Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք:

Հայ ժողովուրդը երկիր մոլորակի վրա պիտի գոյություն ունենա հավիտյան: Մենք այսօր գոյություն ունենք այն հաղթանակների շնորհիվ, որ հազար տարի առաջ կռել են, կոփել են և պահել են մարդիկ՝ սեփական զրկանքների գնով: Եվ մենք այսօր կերտում ենք ոչ միայն մեր այսօրվա, այլև մեր հազար տարվա ապագան: Եվ դուք հիշեք, որ ահա այս առաքելության կրողներն եք, պատմության կրողներն եք: Եվ ես կրկին ուզում եմ ասել, որ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես: Եվ եթե ամեն մեկս այսպես մոտենանք մեր առաքելությանը՝ մենք կլինենք անպարտելի և մենք կհաղթենք, եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հավատում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ, հավատում եմ, որ դուք հերոս եք, հավատում եմ, որ դուք հաղթող եք, հավատում եմ, որ դուք արժանապատվորեն պաշտպանելու եք ձեր երեխաների, մեր երեխաների ապագան:

Եվ ուրեմն,
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՛ հայկական Սփյուռքը,
կեցցե՛ Հայոց բանակը և կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակը:
Փառքով ծառայեք, փառքով հաղթեք, շնորհակալ եմ բոլորիցդ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:26
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները չեն հեռացվի գործի վարույթից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՀՀ ԱԳՆ․ ՀՀ սահմաններին թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում նրանց ղեկավարության խաղաղ մտադրությունների մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է PanARMENIAN.Net-ի հարցին։ Հարց. Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր,...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ակցիա ԱԺ դիմաց. Մենք այստեղ ենք՝ ստեղծելու ամոթի միջանց, որով պետք է անցնեն ուսապարկերը
ԱԺ դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, այս պահին, երբ Հայաստանն ունի հարյուրավոր գերիներ թշնամի պետությունում, բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:09
Դատական օրենսգիրքը մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, բուրգ, որը մինչ օրս գործում է. Ջհանգիրյան
«Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել բոլոր երեք՝ «Լուսավոր Հայաստանին», «Բարգավաճ Հայաստանին» և «Իմ...
Աղբյուր` Panorama.am
13:03
ԼՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը, քանի որ իշխանականները «կամք չունեցող» անձինք են և շարժվում են մեկ հոգու կամքով
«Իմաստ չունի մասնակցել մի նիստի, որտեղ որոշում կայացնող 82 պատգամավորները չունեն սեփական կարծիքը և առաջնորդվում են մեկ որոշմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ադամ Շիֆ․ Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է
Շիֆը, խոսելով Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման մասին, հույս հայտնեց, որ այս ապրիլին կունենանք նաև նախագահական ճանաչում։
Աղբյուր` Panorama.am
12:54
Ակցիա. Այս անհայրենիքները մի օր էլ կհայտարարեն, որ Հայաստանը թուրքական է
«Մի քանի օր էլ չի անցել այն օրից, երբ դավաճան ու անհայրենիք Նիկոլ Փաշինյանը հենց այս շենքի ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական է։ Ես...
Աղբյուր` Panorama.am
12:44
Անվախ ղեկավարը պետք է կարողանա լավագույնս բացատրել՝ ինչպես կարող է հայկական Շուշի քաղաքը չլինել հայկական. Պողոսյան
«Ամոթ է, եթե Հայաստանի ղեկավարը տարածաշրջանում միակ, իրականում պատմական հայկական քաղաքի մասին, որը գոյություն ունի այսօր Հայաստանում ու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մարզերի դպրոցներում առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման...
Աղբյուր` Panorama.am
12:24
ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Քննարկվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ իշխող «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:13
ԱՄՆ-ում ավելի քան 120 մարդ մեղադրում է հունվարի 6-ի անկարգությունները կազմակերպելու մեջ
ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգություններ կազմակերպելու և Կապիտոլիումի գրավման մեջ: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:06
Հունաստանի վարչապետ․ Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը, կդիմենք դատարան
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական...
Աղբյուր` Panorama.am
12:01
Օտարերկրյա քաղաքացուն սպանելու համար Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի 24 գրոհային
Թուրքիայի անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
Պարգև սրբազանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահ է՝ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, դեռ շատ...
Աղբյուր` Panorama.am
11:51
ՀՀ ԱԳՆ․ ԵԽ-ն կրկին փաստեց՝ ԼՂ հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը
Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:
Աղբյուր` Panorama.am
11:46
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել
Արցախում երեկ կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  8 նոր դեպք: Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ակցիա ԱԺ դիմաց. «Այսօր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անօրինականություն է ուզում անել»
Ազգային Ժողովի դիմաց այս պահին բողոքի ակցիա է։ Մասնակիցներն այսօր էլ ահազանգում են՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն օրը հղի է նոր վտանգներով,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Շրջանառվում է Ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ:...
Աղբյուր` Panorama.am
11:33
ՊՆ. Աշխատակիցներին փոխանցված գումարներն ընդամենը աշխատավարձի կանխավճարն են
ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակում տարածված լուրերը, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ «Լուրը չի...
Աղբյուր` Panorama.am
11:27
Արցախում հայտնաբերվել են երեք քաղաքացիական անձանց և մեկ զինծառայողի աճյուններ
Արցախում նախօրեին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Արցախի արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
11:22
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկենն աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին
ԼՂ-ում ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի աջակցությունը Ադրբեջանին
Աղբյուր` Panorama.am
11:12
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները
Ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել
Աղբյուր` Panorama.am
11:06
Սառնարանի անջատման պատճառով ԱՄՆ-ում ոչնչացվել է Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին
Բոստոնի հիվանդանոցներից մեկում պահվող Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութի գրեթե 2000 դոզան ոչնչացվել է, երբ դռնապանը պատահաբար անջատել է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Թուրք գեներալ․ Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Աշտարակում 18-ամյա երիտասարդ է սպանվել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:50-ին,, «Աշտարակի բժշկական կենտրոն», ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
10:47
ԱՄՆ-ը պատրաստվում է միանալ կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ աշխարհը կանգնած է կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը բաշխելու հարցում...
Աղբյուր` Panorama.am
10:41
ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես
Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ճապոնացի դաշնակահար Ականե Սակային:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}