Իրանում ՀՀ դեսպանը իրանցի պաշտոնյանի հետ հանդիպմանն ընդգծել է անհապաղ միջամտության անհրաժեշտությունը
Այսօր Իրանի Իսլամական պետության Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։
Իրանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ ներկայացրել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին
- Թուրքիային կփոխարինեն ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը և հարավարևելյան Ասիայի երկրները. Վարոս Սիմոնյան
- ՌԴ-ում Իրանի դեսպանը հնարավոր է համարում նաև ԻԻՀ -ի մասնակցությամբ խաղաղ կարգավորման այլ մոդելները
- ՌԴ և Իրանի այժմյան քայլերի մասին
- Ադրբեջանի ԶՈւ-ն պատսպարվում է Իրանի հետ պետական սահմանով. hայկական կողմը՝ Իրանին
- Իրանի ԱԳՆ․ Եթե Իրանի տարածքի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվի, մենք անտարբեր չենք մնա
- ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդին ՊՆ-ում ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ