Կապիտան Ռոման Ադամյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի. Շուշան Ստեփանյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքում հրապարակել է կապիտան Ռոման Ադամյանի՝ այս և ապրիլյան պատերազմներում գործած հերոսությունների մասին պատմող արխիվային նյութերը:
«Կապիտան Ռոման Ադամյանն ակտիվորեն մասնակցել է հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Կապիտան Ադամյանը քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել էր ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
Հերոսի մասին արխիվային նյութը կարդացեք հղումով
http://www.hayzinvor.am/44546.html »,- գրում է Շուշան Ստեփանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները