Քաղաքական 10:57 18/10/2020 Արցախ

Չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանդուրժեն Ադրբեջանի նման պահվածքը. Դավիթ Բաբայան

«Ընդհանուր առմամբ, որոշ հատվածներում մարդասիրական հրադադարն ուժի է, բայց կան ուղղություններ, որտեղ  հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց  քաղաքականությունը, փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով, բնական է, որ բոլոր նման քայլերը կասեցվում են, հետ են մղվում, սակայն հակառակորդը, իր կարծիքով, շարունակելու է որոշ հատվածներում ակտիվ գործողությունները։

«Հիմնական թիրախներից մեկը հանդիսանում է Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, որը հիմնականում  բավարարում է հարևանի Իրանի կարիքները։ Մենք դրա մասին մեր տեսակետը ներկայացրել ենք հանրությանը, որ Թուրքիան, Ադրբեջանը, ահաբեկիչները փորձում են այդ ռազմավարական կարևորագույն հանգույցը կամ շարքից հանել կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում ազդեցություն գործեն, ազդեցիկ լծակ ունենալ Իրանի նկատմամբ, քանի որ այնտեղ մենք ունենք լուրջ էկոլոգիական խնդիրներ»,- ասաց Դ. Բաբյանը։

Նա նշեց, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս թուրք-ադրբեջանական, ահաբեկչական այդ եռամիասնության հեռահար աշխարհաքաղաքական նպատակները։

Հիշեցնենք, որ  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը, ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ։

Դ.Բաբայանն ասաց, որ շարունակվում են նաև Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչների ակտիվ գործողությունները, մի շարք խմբերով ներաթափանցում են ՌԴ տարածք։ Նույնը կատարվում է նաև  Իրանի սահմանին։

«Միջազգային հանրության ջանքերն, ընդհանուր առամամբ, դրական ենք գնահատում, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության՝ հրադադարի վերականգնման ու պատերազմի դադարեցմանն ուղղված քայլերը»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը։

Նա նշեց, որ կարծում են՝ եթե այս անգամ ևս հակառակորդը չհարգի միջազգային հանրության ջանքերը, կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա երրորդ անգամ շատ ավելի կոշտ, լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, քանի որ սա արդեն կլինի մարտահրավեր. «Առանց այն էլ մարտահրավեր է միջազգային հանրությանը, չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանուրժեն նման պահվածքը»։

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Արցախը պինդ է, կանգնուն անկախ ամեն ինչից. 

«Հասկանում ենք, որ նման մարտահրավերը հազվադեպ է լինում ժողովորդի, ազգի ճակատագրում, քանի որ իսկապես ճակատագրական է։ Կանգնելու ենք մինչև վերջ, թող որևէ մեկը կասկած չունենա։ Կանգնելու ենք մինչև վերջ, պահպանելու ենք ու փրկելու մեր հայրենքը, ժողովրդին»։

Միևնույն ժամանակ Դ. Բաբայանը նշեց, որ, իր համոզմամբ, միջազգային հանրության ջանքերը ժամանակին եթե լինեին ավելի կոշտ, միգուցե չէին ունենա այս իրավիճակը.

«Այն կազմակերպությունները, որոնք պարտավոր էին ավելի օպերատիվ, կոշտ արձագանքել, միգուցե ունենայինք այլ իրավիճակ։ Բայց սա ցույց է տալիս մի բան. պետք է շարունակենք մեր  համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ, բայց մեր խաղաղության ու անվտանգության ամենակարևոր գրավականը նաև ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելը։ Մենք պարտավոր ենք սրանից հետո համապատասխան հետևություններ անել բոլոր մակարդակներով»։

Նա նաև ասաց, որ որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ, որովհետև ադրբեջանական, թուրքական, ահաբեկիչների այնքան դիակներ կան ու արդեն սկսվել են այլ գործընթացներ, ինչը սանիտարական լուրջ խնդիր է։

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հոկտեմբերի 18-ի ժամը 00։00-ից հաստատված մարդասիրական  զինադադարն անժամկետ է, թեև ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ հայտնում են, որ մի քանի օրով է։

«Այդպիսի բան չկա։ Եթե նրանք հայտարարում են մի քանի օրով է, հետևապես նպատակ ունեն մի քանի օրից նորից դիմեն ինչ-որ ագրեսիվ գործողությունների, բայց այդ զինադադարն անժամկետ է»,- ասաց Դ. Բաբայանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:59
Նիկոլ Փաշինյանի հետ մենք ընտրությունների չենք գնալու․ Ա․ Վանեցյան
Իշխանությունը փողոցում գցված է, դա շատ վատ արտահայտություն է, բայց իրականությունն այդպես է: Այս մասին  «Հայրենիքի փրկության...
Աղբյուր` Panorama.am
19:55
«Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում․ ֆոտոշարք
Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընթանալ Հայրենիքի փրկության շարժման   հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Քաղաքացիները պնդել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի
Հանրապետության հրապարակում, որտեղ մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը, մի շարք համայնքների բնակիչներ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռուսաստանը հրաժարվել է Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից
Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում ռուս-հայկական համալսարանի գործունեության ժամկետների վերաբերյալ 2015 թ. ստարագրված համաձայնագրից:...
Աղբյուր` Panorama.am
19:39
Մինչև վերջ ճիշտ չի հասկացվում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանն այսօր. Ս․ ֆարմանյան
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրում է․ «Տպավորություն ունեմ, որ մինչև վերջ ճիշտ չի հասկացվում, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
19:34
Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա․Վալենտինա Մատվիենկո
Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
19:31
Գ.Շ. պետը և բազմաթիվ բարձրաստիճան սպաներ ստորագրել են Փաշինյանի և կառավարության հրաժարականի կոչը․Հ․ Ալումյան
Փաստաբան Հայկ Ալումյանը գրում է․ «Գ.Շ. պետը և բազմաթիվ բարձրաստիճան սպաներ ստորագրել են Ն.Փ.-ի և կառավարության հրաժարականի կոչը: Տեքստը...
Աղբյուր` Panorama.am
19:27
««Մարտի 1-ի» գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց գործիքը»
Բաղրամյան պողոտայում ընթացող հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում Անդրանիկ Թևանյանը նաև  մի շարք կարևոր հարցերի պատասխան տվեց,...
Աղբյուր` Panorama.am
19:06
Գիտնականները չեն արձանագրել կորոնավիրուսի «բրիտանական» և «նորմալ» շտամներով վարակման տարբերություն
Գերմանամկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կորոնավիրուսի «բրիտանական» և «հարավաֆրիկյան» շտամներով վարակվելիս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Փաշինյանը հավաքել է հանրահավաք՝ ի պաշտպանություն թուրքական բանակի․ Ա․ Թևանյան
Այսօր շատ արտառոց բան է տեղի ունենում Երևանում։ Այս մասին Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց շարժման խորհրդի անդամ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ապարանի համայնքապետն ու տարածաշրջանի 22 համայնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, ինչպես նաև տարածաշրջանի 22 համայնք իրենց համերաշխությունն են հայտնել բանակին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից․ Իրաջ Մասջեդի
Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԱԳՆ-ն պարզաբանում է «105 ռոյալ» նախագիծին համագործակցությունը
ԱԳՆ պարզաբանում է տարածել ՝ «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ։  «Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը մեկնարկում է Բաղրամյան պողոտայում
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը մեկնարկում է Բաղրամյան պողոտայում։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Սրանք ստիպողաբար ու սպառնալիքների ներքո մարդկանց հանրահավաքի են բերում. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Բազմաթիվ ընկերներ ինձ փորձում էին համոզել, թե...
Աղբյուր` Panorama.am
18:18
ՄԱԿ-ում Մյանմայի դեսպանի հայտարարությունից հետո ռազմական իշխանությունները 100 դիվանագետներ հետ են կանչել
Մյանմայի ռազմական իշխանությունները 100 դիվանագետների հետ են կանչել աշխարհի 19 երկրներում գտնվող իր դեսպանատներից՝ ՄԱԿ-ում Մյանմայի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Կեղծ հաշիվներից մինչև մոնտաժված հոլովակներ․ ինչպես Արա Սաղաթելյանը դարձավ քաղբանտարկյալ
«Մտացածին մեղադրանքներով քաղաքական հետապնդումները. բեմադրություն 4 գործողությամբ»-այսպես է սկսվում  ՀՀ նախագահի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաշինյանի կողմնակիցները հարձակվել են նրա հրաժարականը պահանջող ծերունու վրա
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար Հանրապետության հրապարակում հավաքված երիտասարդների մի խումբ հարձակվել է արդեն երեք ամիս...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սպիտակի համայնքապետը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Շարժումը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին
«Հայրենիքի փրկության շարժումը» անդրադարձել է իշխանությունների կողմից  վարչական ռեսուրսի կիրառմանը։ «Lրատվամիջոցներում...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՊՎԾ աշխատակիցներին ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հերթական ահազանգն է ներկայացրել՝  վարչական ռեսուրսի օգտագործման մասին։ «Քանի որ ես սիրում եմ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այս անգամ Նիկոլը վերջնականապես սպանելու է և՛ Հայաստանը և՛ հայերին, և՛ պետությունը, և՛ ժողովրդին. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում։ Առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:21
Արցախի ԱԺ-ն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ԱՀ տարածքների իրավական կարգավիճակի մասին
Այսօր՝ մարտի 1-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատական բաժնից։ Օրակարգային...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՊՎԾ աշխատակիցների մեծ մասը հրաժարվել է մասնակցել պարտադրված երթին. Մամիջանյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են իրազեկման աշխատանքներ իրականացնել։ Նրանք քայլերթով մոտեցան ՊՎԾ շենքին։...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ադրբեջանը, ի դեմս բրիտանական ընկերության, գտել է գործընկեր և պատրաստում է շահագործել Սոթքի ոսկու հանքը. Թագուհի Թովմասյան
 «Ես չեմ ընդունում այն ձևակերպումը, որ բանակը ռազմական հեղաշրջման փորձ է արվել»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
16:52
«Թոմաշ Լեխ Բուչեկը տրամադրել է մի շարք տեղեկություններ Ադրբեջանում գտվնող եզդի գերիների մասին»
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը գրում է, որ այսօր՝ մարտի 1-ին տեղի է ունեցել հանդիպում լեհ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքի ներկա վիճակին։ «Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
16:41
Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ. ՄԻՊ
Այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշումներն է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
16:32
Բանակը ես եմ..., Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Հայոց բանակին և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին սատարող հայտարություն է արել։ «Անկեղծ ասած,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}