Քաղաքական 09:27 18/10/2020 Արցախ

Հենց այդ էլ ուզում էինք լսել. Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ:

«Հենց այդ էլ ուզում էինք լսել»,- Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ ասել է Շուշան Ստեփանյանը։ 

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան երեկ հումանիտար զինադադարի հաստատումից հետո ասել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատև զինադադար պահպանել:

«Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, և սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչեւ վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների  եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ», - «Մեդիամաքսի» հաղորդմամբ ասել է Աբդուլաևան CNN Turk-ի ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեք տասնյակից ավելի զոհեր կան քաղաքացիական բնակչության և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:49
Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին. Նախարար
Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով հիվանդ մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք:
Աղբյուր` Panorama.am
15:46
Հայկական ուժերը խոցում են թշնամու ТОС-1 ծանր հրանետային համակարգ
«ՏՕՍ-ը, ՏՕՍ-ը խփեցինք, սայլուտ է, ուֆֆֆ»։
Աղբյուր` Panorama.am
15:28
Պարգև սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը
«Գործեք։ Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»:
Աղբյուր` Panorama.am
15:25
Հերոսամարտի տարեգրության էջերը լրացնող մերօրյա հերոսները
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների հերթական շարքը։ «Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am
15:05
24.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 36 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններն է հրապարակել։ 1. Մանուկյան Նարեկ Հրաչյայի,...
Աղբյուր` Panorama.am
15:02
Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունն ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Հարությունյան
Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Իսկ Հովիկի և...
Աղբյուր` Panorama.am
14:55
Ֆրանսիան Իսպանիային միացնող մայրուղին հայերը փակել են
Հայերը փակել են Ֆրանսիան Իսպանիային միացնող մայրուղին։ Ակցիայի մասնակիցների ձեռքերին Հայաստանի ու Արցախի դրոշներն է։ Նրանք վանկարկում են՝...
Աղբյուր` Panorama.am
14:49
«Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացներ
Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական հանցագործություն
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական...
Աղբյուր` Panorama.am
14:28
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Արցախից մեկ պատասխան է հնչում՝ «մի խանգարեք, մենք լավ ենք, մենք ամուր ենք»
Արցախից կանայք ասում են. «Մենք խաղաղություն ենք ուզում, մենք խաղաղություն ենք պարտադրելու, քանի որ զինակից ընկերներ ենք մեր հայրերին, ամուսիններին, եղբայրներին»։
Աղբյուր` Panorama.am
14:02
Կադրեր՝ հրթիռակոծված Ստեփանակերտից
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կադրեր է հրապարակել անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից։ Նշվում է, որ թշնամական ուժերը...
Աղբյուր` Panorama.am
13:57
Հարսանիք՝ Շուշիում
Մինչ թշնամին կրակի տակ է պահում Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում խաղաղ բնակիչներին, Շուշիում հարսանիք է տեղի ունենում։ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Պետական պարգևների արժանացած զինծառայողների թիվն արդեն 398 է
Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է մարտական գործողությունների ընթացքում պետական պարգևների արժանացած զինծառայողների ցուցակը։ Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:58
Սիդնեյում հայերը կոչ կանեն՝ վերջ Ավստալիայի լռությանը
Այլևս երբեք նշանակում է, որ Ավստրալիան պետք է կանգնի հանուն Արցախի Հանրապետության անկախության։
Աղբյուր` Panorama.am
12:56
Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ: ԱԻՆ-ից հայտնում են, որ օդի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ազգովի գազ ենք տալիս, որ վերջապես պայթեցնենք այդ գազով լցված ստի փուչիկները. Միքայել Պողոսյան
«Մենք այսօր կռիվ ենք տալիս, և ամեն մի հայ դարձել է զինվոր»,- ԿԳՄՍ նախարարության հրապարակած տեսաուղերձում ասում է ՀՀ ժողովրդական...
Աղբյուր` Panorama.am
12:36
Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել Նենսի Փելոսիի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 160 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 23-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների...
Աղբյուր` Panorama.am
12:34
Քողարկող ցանցեր՝ դպրոցերից դեպի առաջնագիծ
Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները...
Աղբյուր` Panorama.am
12:27
ՏՄՊՊՀ. Ծաղկի գները 2-2․5անգամ նվազել են
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
12:16
Ադրբեջանի կողմից դիերի և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր կան. Բեգլարյան
«Թշնամու կողմից թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և նրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր։...
Աղբյուր` Panorama.am
12:15
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 40 խաղաղ բնակիչ. ինֆոգրաֆիկա
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ինֆոգրաֆիկա է հրապարակել՝ ներկայացնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական զոհերի թիվն ու...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ամբողջ աշխարհում, նույնիսկ ԱՄՆ ամենաարդիական սպառազինության մեծամասնությունը, 80-ականների են. ՊՆ ներկայացուցիչ
Հանրային պահանջով և քարոզչական քննարկումներով պատերազմ չեն վարում։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն...
Աղբյուր` Panorama.am
12:02
Թուրքիան իր 1200 լեռնային հատուկ նշանակության զորքերը տեղափոխել է Բաքու, այնուհետև՝ արցախյան ճակատ
Թուրքիայից 1200 հատուկ ջոկատայիններ տեղափոխվել են Արցախյան ճակատ: yerkir.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Ստամբուլում @wargonzo նախագծի...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կանադահայերը Օտտավայի խորհրդարանի մոտ պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը
Կանադայի տարբեր հատվածներում բնակվող հայերը բողոքի ակցիա են անցկացրել: Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of...
Աղբյուր` Panorama.am
11:37
Իրավիճակը պետական սահմանի այդ հատվածում կայուն է. Արտակ Դավթյան
«Սահմանամերձ բոլոր բնակավայրերում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ: Նրանց խնդիրները հստակեցվել են: Նաև նշանակվել են...
Աղբյուր` Panorama.am
11:33
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կան անհայտ կորած քաղաքացիներ, և ռիսկը մեծ է, որ նրանք ենթարկվել են ռազմական հանցագործությունների. Արցախի ՄԻՊ
«Առ այսօր մենք արձանագրել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 37 քաղաքացիական զոհ, և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր։...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}