Մենք ընդամենը ուզում էինք հայրենիքին օգնել. Հրանտ Բագրատյան
Ինչպես արդեն հայտնել ենք` 13 կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով առաջարկվում է պատերազմի ընթացքում ստեղծել օպերատիվ շտաբ և այդ հատուկ մարմնին օժտել որոշումներ ընդունելու իրավասություններով։
Հայտարարությանը միացած կուսակցություններից են ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Հայրենիքը», «Ազատությունը»։ Կուսակցությունների հայտարարության երկրորդ կետի համաձայն` որոշումներ կայացնող շտաբի անդամ պետք է լինեն Հայաստանի և Արցախի նախկին և գործող նախագահները, վարչապետները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձինք:
Օպերատիվ շտաբ ստեղծելու անհրաժեշտության մասին Panorama.am-ը զրուցեց «Ազատություն» կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։
Panorama.am. Ինչո՞ւ հենց այս պահին կուսակցությունները որոշեցին օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկով հանդես գալ։
Հ. Բագրատյան. Մենք ընդամենը ուզում էինք օգնել հայրենիքին։ Այսքանը, ուրիշ ավելացնելու բան չունեմ։ Ամեն ինչ ասված է մեր հայտարարության մեջ։ Ավել ոչինչ այս պահին չեմ կարող ասել։ Մեր նպատակն ու ցանկությունը հայրենիքին օգնելն է։
Panorama.am. Բայց իշխանական պատգամավորներից Վահագն Թևոսյանն, օրինակ, այս հայտարարության մեջ սահմանադրական կարգի տապալման փորձ է տեսնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
Հ. Բագրատյան. Ոչ մի ձև չեմ մեկնաբանի։ Մենք նման բան չենք արել, պարզապես ուզել ենք օգնել։ Ես ծանոթ չեմ իշխանական պատգամավորների հայտարարություններին ու մեկնաբանություններին։ Չգիտեմ՝ ինչ են ասում ու գրում իշխանական պատգամավորները։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Գլուխները պատին են տալիս
- Ավետիք Չալաբյան. Կուսակցությունների հայտարարությունը կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին