Քաղաքական 22:50 19/10/2020 Հայաստան

Արցախի ՄԻՊ-ը եվրոպացի դիվանգետներին ահազանգել է Արցախում համաճարակային աղետի ու ադրբեջանցիների կողմից դիակապտության դեպքերի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր տեղի է ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:

ԱԳ նախարարության փոխանցմամբ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպման մասնակիցներին համապարփակ զեկույց է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր  թիրախավորման հետևանքով Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։ Արտակ Բեգլարյանը նշել է, որ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծումն իրականացվում է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման և ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդ կերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը։

ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-ը  ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետության տարածքում ստեղծված համաճարակային իրավիճակի վրա և ընդգծել, որ Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների անընդմեջ խախտումները և ռազմական գործողությունների շարունակականությունը կարող են հանգեցնել Արցախի տարածքում համաճարակային աղետի:

Պաշտպանը ներկաներին իրազեկել է նաև Ադրբեջանի կողմից իր իսկ հսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ աչքի ընկնող վերաբերմունքի, սպանությունների և դիակապտության դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված այդ անմարդկային գործողությունների դրվագներ պարունակող տեսանյութերը սոցիալական մեդիայի հարթակներում համատարած դրական արձագանք են ստանում ադրբեջանական հասարակության շրջանում։

Իր զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնց թիրախն են քաղաքացիական բնակչությունը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքները, ինչի հետևանքով ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ, ինչպես նաև լուրջ նյութական վնաս է հասցվել բնակելի ֆոնդին և սոցիալական նշանակության հաստատություններին:    

Արման Թաթոյանն անդրադարձել է նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների թիրախավորմանը, որը կրում է միտումնավոր և հետևողական բնույթ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ռազմական գործողությունների կետերում կատարում են իրավապաշտպան՝ իրականությունը ներկայացնելու ֆունկցիա, և այդ գործառույթներին խոչընդոտելու և Արցախում պատերազմի արդար լուաբանումը լռեցնելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացահայտ սպառնալիքներից և իրավական մտացածին արգելքներ հարուցելուց զատ անցել է լրագրողներին ուղղակի թիրախավորելուն և կյանքին ու անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու գործելակերպին: Արման Թաթոյանն այս գործելաոճը որակել է որպես  հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:            

ԱԳՆ փոխանցմամբ, Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր խոսքում ներկայացրել է Արցախի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված քաղաքացիական բնակչության վրա ռազմական ագրեսիայի հետևանքները մեղմելուն, մասնավորապես խաղաղ բնակչության պաշտպանության, ժամանակավոր տեղահանվածներին ապաստան տրամադրելու և առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու հետ կապված: Նա ընդգծել է, որ Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության և մասնավորապես՝ մարդասիրական մասնագիտացված կառույցների ուղղակի ներգրավվումը:

Մասիս Մայիլյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գերժամանակակից զինատեսակների օգտագործմամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիան, որը զուգակցվում է միջազգային իրավունքի և մարտական գործողություններ վարելու ընդունված նորմերի կոպտագույն խախտումներով, Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք է, ինչին հակազդելու համար միակ գործուն միջոց կարող է լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման՝ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից:   

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Մնացականյանը նշել է, որ նախապես ծրագրավորված այս ագրեսիան տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող՝ Արցախի ժողովրդին մեկուսացնելու և իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության շարունակական դրսևորումն է:

Նա հավելել է, որ ադրբեջանական ագրեսիան այսպիսի ծավալներ չէր ընդունի, եթե հակամարտությանն անմիջականորեն չներգրավվեր Թուրքիան իր քաղաքական և ռազմատեխնիկական  ներուժով՝ այդ թվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայման տեսքով, ինչը ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչության կյանքին և կենսագործունեությանը սպառնացող լրջագույն վտանգ է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:24
Փաշինյանն այսօր բանակցություններ է վարում Ալիևի հետ՝ շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, ՀՀ ԱԳՆ-ին. Ղազարյան
«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում չի ունեցել նման կարգի դավաճան, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, և մինչև Քոչարյանի հայտարարությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
14:22
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Wildberries - ի և Ռուսաստանի ամենահարուստ կնոջ նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  հրամանագիր է ստորագրել ռուսական խոշորագույն Wildberries առցանց առևտրի կետի  և դրա հիմնադիր...
Աղբյուր` Panorama.am
14:13
Իսկապես փայլուն է ասված. Ավետիք Իշխանյան
«Մենք ինչո՞վ ենք մեղավոր»
Աղբյուր` Panorama.am
14:11
Ոչ միայն հայ մշակույթը, այլև հայ ժողովուրդը մեծ կորուստ ունեցավ. արվեստագետները՝ Ջիվան Գասպարյանի մասին
«Նրա ձայնը դուդուկի ձայնն էր, նրա երգեցողությունը դուդուկի նման էր հնչում, և դա գալիս էր սրտից»։
Աղբյուր` Panorama.am
13:50
2024թ.-ի Փարիզի օլիմպիադան կդառնա պատմության մեջ առաջին գենդերային հավասարը
Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը պատմության մեջ առաջինը լիարժեք գենդերային հավասարությունը կլինեն ,հայտնել է խաղերի կազմկոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
13:37
Նաիրա Զոհրաբյանը հիմնել է իրավապաշտպան ՀԿ
«Փորձելու ենք, որովհետև ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք»։
Աղբյուր` Panorama.am
13:28
ՊՆ-ին և երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցներին հորդորում եմ սթափվել. Աբրահամյան
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հռոմի իշխանությունները մեղադրում են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին COVID-19-ի դեպքերի աճի մեջ
Հռոմի իշխանությունները Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինային մեղադրել են COVID-19 հիվանդության դեպքերի աճի մեջ, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուսաստանն առաջիկա շաբաթվա ընթացքում 160 տոննա մարդասիրական օգնություն կհասցնի սիրիացիներին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանը նախատեսում է ավելի քան 160 տոննա մարդասիրական...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ուկրաինայում մտածում են Սու-27 և ՄիԳ-29 կործանիչների արտադրության մասին
Ուկրաինայում ուսումնասիրում են Սու-27 եւ ՄիԳ-29 կործանիչների արտադրության տեղայնացման  հնարավորությունը։Այս մասին հայտնել է ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
12:39
Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Շոպենի անվան միջազգային մրցույթին
Ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը ելույթ է ունենալու Շոպենի անվան միջազգային...
Աղբյուր` Panorama.am
12:27
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն կոչ է անում Թուրքիային զեկույց ներկայացնել Սուրբ Սոֆիայի պաշտպանության վերաբերյալ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն ուրբաթ օրը Թուրքիայից պահանջել է մինչև հաջորդ տարի զեկույց ներկայացնել Ստամբուլի Սուրբ Սոֆիա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Որոնք են վտանգավոր ախտանիշները՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Պատվաստումից հետո մի քանի օրվա ընթացքում բարձր ջերմությունը կարող է վկայել պատվաստման ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվելու մասին: Այս...
Աղբյուր` Panorama.am
11:53
24.07.2021. «Հենակետ». 6 ժամ բանակցություններից հետո որոշվել է տրակտորով ժամանակավոր սահման գծել
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում անվտանգության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին
Աղբյուր` Panorama.am
11:45
Պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն ՊՆ այն պաշտոնյաները, որոնք կոծկում են իրականությունը. Հակոբյան
«Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ․ այս նախարարությունը շարունակում է ստել»։
Աղբյուր` Panorama.am
11:38
Հայաստանը՝ ամերիկացի լուսանկարչի աչքերով
Զովասարի լվացքի պարաններից, Բագարանի լքված ուազից մինչև Զովասարում ձյան տեղումներ՝ լուսանկարիչ Ջոն Սթենմեյերը իր հազարավոր հետևորդներին է...
Աղբյուր` Panorama.am
11:24
24.07.2021. Կորոնավիրուսի 250 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5699 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:18
Ո՛չ քաղաքական, ո՜չ դիվանագիտական և ո՜չ էլ ռազմական առումով դեռևս ոչ մի լավ բան չի սպասվում. Արտակ Զաքարյան
«Վերջին 100 տարում Հայաստանը՝ օտար շահերի առջև այսպես կռացած, ու օտարին այսքան ծառայեցված երբեք չի եղել»։
Աղբյուր` Panorama.am
11:06
Բասկետբոլիստ Գերի Չիվիչյանը գրավել է ամերիկյան Ֆորբսի և NBA մարզական ակումբի ուշադրությունը
Լոս Անջելեսից երիտասարդ բասկետբոլիստ Գերի Չիվիչյանի մարզական հաջողությունները գրավվել են ամերիկյան Ֆորբսի եվ NBA հեղինակավոր մարզական ակումբի...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պոլ Պոգբան չի ուզում մնալ «Մանչեսթր Յունայթեդում»
Անգլիական ակումբը չի կարողացել պայմանավորվել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Վեստի.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Թշնամու հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինծառայող Արման Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր
2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
10:45
Լիբանանահայ Գարոլ Հաճյանի ֆիլմը ներկայացվելու է Ավստրալիայում կայանալիք փառատոնին
Լիբանանահայ Գարոլ Հաճյանի ֆիլմը ներկայացվելու է Ավստրալիայում կայանալիք «Լիբանանյան ֆիլմերի փառատոնին»։ «Ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
10:34
Իսրայելն արգելել է իր քաղաքացիներին այցելել Վրաստան
Իսրայելը Վրաստանը ներառել է «կարմիր գոտու» ցուցակում, որւմ այն երկրներն են, ուր  կորոնավիրուսային վարակի տարածման բարձր...
Աղբյուր` Panorama.am
10:28
Կառավարության կողմից առաջարկված սուբսիդավորվող գարու սերմացուն չի ծլել և բերք չի տվել
Էկոնոմիկայի նախարարությունը «ցավ ապրելով» մարդկանց ասել է՝ «դե ի՞նչ արած, այդպես է ստացվել»։
Աղբյուր` Panorama.am
10:22
Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը՝ այսօր
Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Աղբյուր` Panorama.am
10:14
Երևանում ավտոմեքենա է այրվել
Հուլիսի 24-ին, ժամը 03:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10 շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:06
Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց և դրա ապահովման ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց. Աբրահամյան
«Տեղեկատվական անվտանգության ապահովման տեսանկյունից, օպերատիվության խնդիրը նոր անվտանգային ռիսկեր է ստեղծում»։
Աղբյուր` Panorama.am
10:01
«Հրապարակ». ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի օգտին քվեարկածները հիմնականում Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Փաստ». Կալանքի տակ գտնվող պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն, խափանման միջոցը պետք է վերացվի
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԿԸՀ-ն կազմեց արձանագրություն՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Հրապարակ». Առժամանակ Հայկ Մարությանին ձեռք չեն տա
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մնալ-չմնալու հարցը դեռ քննարկվում է։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ուզում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}