Աննա Հակոբյան. ՀՀ-ն չծնկեց ձեր շնորհիվ, Գևորգ, Արտավազդ, Մանվել, Գևորգ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է զոհված զինծառայողների լուսանկար ու գրել.
«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ ձե’ր շնորհիվ։
Դո’ւք կանգնեցիք մինչև վերջ։
Դո’ւք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գևորգ, Արտավազդ, Մանվել, Գևորգ։
Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»։
Նա նաև կիսվել է զինծառայողներից մեկի հրապարակած տեսանյութում ու կից գրել.
«Եթե վայրկյան անգամ տատանվեք, տարակուսեք, չհասկանաք, թե ինչ է կատարվում անմիջապես միացրեք այս տեսանյութը եւ բառ առ բառ կլանեք։
Իսկ որպեսզի առհասարակ կասկածի րոպեներ չունենաք՝ ուղղակի օրը սկսեք այս տեսանյութով։ Ու այդպես ամեն օր, այնքան, որքան դրա կարիքը կլինի»։
Տեսանյութում զինվորական համազգեստով Հարություն Մնացականյանը նշում է, որ կորցրած ընկերներ ունեն ու վրեժը պետք է լուծի, կոչ է անում միասնական լինել, էականը պատերազմում հաղթելն է։
«Էնքան հարազատներ եմ կորցրել՝ Ղևոնդին, Գոջոյին, Բենոյին, Գևորգին...Սաշկոյին, էդ մարդկանց վրեժը մեզ վրա է։ Ամեն մեկի համար հազարին վերացնելու ենք։ Վիլեն, իմացեք, տղերք, ձեր վրեժը լուծելու ենք, ձեր ընտանիքներին պահելու ենք, մեր հողը պահպանելու ենք»,-ասում է Հարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները