Իրավունք 13:18 20/10/2020 Հայաստան

Կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները դեսպանատների դիմաց պահանջում են ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ու ակտիվիստներն այսօր նախաձեռնել ու իրականացնում են երթեր Հայաստանում գտնվող տարբեր դեսպանատներ՝ ահազանգելով Արցախում կանանց, երեխաների, տարեցների իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին։

Նրանք նաև պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ ՕքսԵՋեն հիմնադրամից հայտնում են, որ երթի մասնակիցները կշարժվեն մի քանի տարբեր երթուղիներով, որոնք ներառում են մոտ երկու տասնյակ  դեսպանատներ:

Այս պահին երթի մասնակիցներն արդեն եղել են Հայաստանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակի, Հունաստանի, Չինաստանի, ԱՄՆ դեսպանատների մոտ։
Ակցիայի մասնակիցների հետ  հանդիպման դուրս եկած ներկայացուցիչներին նրանք ներկայացնում են պահանջն ու ակնկալիքները։

Կազմակերպությունների կոչում, որը մասնակիցներն անգլերենով բարձրաձայնում են դիվանգիտական ներկայացուցչությունների դիմաց,  մասնավորապես ասված է.

«Ահազանգում ենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում նպատակաուղղված թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ կանանց և երեխաներին:

Անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի տարրական նորմերը՝ Ադրբեջանը կասետային և միջազգայնորեն արգելված այլ զինամթերք է կիրառում բնակավայրերի վրա՝ առանձնահատուկ տառապանքներ պատճառելով Արցախի խաղաղ բնակչությանը, հատկապես կանանց, երեխաներին, տարեցներին:

Արցախի Հանրապետության քաղաքների ու գյուղերի, բնակելի տների, դպրոցների ու մանկապարտեզների, հիվանդանոցների, մշակութային և հոգևոր արժեք ներկայացնող կառույցների անդադար հրետակոծությունները հանգեցնում են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների շրջանում բազմաթիվ զոհերի և վիրավորների:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած տվյալների համաձայն հոկտեմբերի 17-ի դրությամբ սպանվել են 36 խաղաղ բնակիչներ, վիրավորվել են 115-ը, որոնցից 95-ը ստացել են ծանր վնասվածքներ։ Լրջորեն վնասվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների թիրախում հայտնված ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ խիտ բնակեցված քաղաքներ և գյուղեր, ոչնչացվել են ավելի քան 7800 անշարժ գույք, շուրջ 1310 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հարձակման են ենթարկվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող բնակչության ուղղությամբ ԱԹՍ-ի հարվածից 14 տարեկան երեխա է ծանր վիրավորվել:

Այսօր Արցախում կանայք ու երեխաները, տարեցները ստիպված են շաբաթներով պատսպարվել կենցաղային տարրական պայմաններից զուրկ նկուղներում, երեխաները զրկված են կրթություն ստանալու իրավունքից, քանի որ վտանգված են նրանց կյանքն ու առողջությունը, ընտանիքների գոյատևման ողջ բեռը ծանրացած է կանանց ուսերին, հազարավոր մարդիկ պարտադրված են լքել ռմբակոծություններից ավերված իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով Հայաստանում: Հումանիտար այս աղետին գումարվում են COVID-19-ի համաշխարհային համավարակի վտանգները:

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը՝ օգտվելով Արցախի Հանրապետության չճանաչված լինելու հանգամանքով պայմանավորված անպատժելիության մթնոլորտից, կոպտորեն խախտում է այդ տարածքի բնակչության Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, նախևառաջ՝ կյանքի իրավունքը, անտեսում խոշտանգումների, քաղաքացիների արտաքսման արգելումը, միջազգային մարդասիրական իրավունքը: 1991 թվականից՝ այն ժամանակվա իրավական բոլոր մեխանիզմների կիրառման արդյունքում սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կերտող Արցախի ժողովուրդը հանրապետության չճանաչված լինելու պատճառով նույնիսկ հումանիտար աղետի պայմաններում զրկված է միջազգային պաշտպանությունից և աջակցությունից, ինչը մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի խախտում է:

Մինչ միջազգային կառույցները՝ մտահոգված լինելով քաղաքական չեզոքություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ, խուսափում են Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ ագրեսիան դատապարտելուց և սահմանափակվում են կրակի դադարեցման և հակամարտության լուծման շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու երկու կողմերին ուղղված կոչերով, մարտական գործողությունների ընթացքում ամեն օր արձանագրվող փաստերը հստակ կերպով բացահայտում են Ադրբեջանի մտադրությունը՝ տեղահանել և բնաջնջել Արցախի հայ ազգաբնակչությանը։ Այդ մտադրությունն ամրապնդվում է նաև շարունակական բնույթ կրող հայատյաց հայտարարություններով, որոնք տարիներ ի վեր հնչեցվում են և՛ պաշտոնական հարթակներում, և՛ առցանց տիրույթում՝ հող նախապատրաստելով բռնի ուժով լուծելու հակամարտությունը:
Ցավալի է, սակայն փաստ է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, արգելված զինամթերքի կիրառումը, խաղաղ բնակչության թիրախավորումը, ինչն ակնհայտորեն էթնիկական զտման նպատակ է հետապնդում, մինչ օրս չեն արժանացել համարժեք գնահատականի միջազգային հանրության կողմից: Պատշաճ արձագանքի չի արժանացել նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձած հազարավոր ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան, ինչն ամենուր դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանը ու մարդու իրավունքների, այդ թվում՝ կանանց իրավունքների ողջ համակարգին և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանում բնակվող ժողովուրդների, այլև ողջ աշխարհի համար:

Ստեղծված իրավիճակում մենք՝ ստորագրյալներս

- ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երկակի ստանդարտներ,
- ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ այսօր Արցախի Հանրապետության չճանաչված լինելը այնտեղ ապրող խաղաղ բնակիչների և նույնիսկ երեխաների տառապանքն ու մահը «արդարացնող» հանգամանք է դարձել,
- համոզմունք հայտնելով, որ միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է դառնալ կանանց, երեխաների, երիտասարդների բազմաթիվ կյանքեր խլող դաժան պատերազմը դադարեցնելու և Արցախում հումանիտար աղետը վերացնելու հստակ նախադրյալ,

Հորդորում ենք աշխարհի երկրների կառավարություններին և խորհրդարաններին՝
- Միջազգայնորեն ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝
դիտարկելով անկախության անհապաղ ճանաչումը որպես Արցախի տարածքում պատմականորեն բնակվող հայ ազգաբնակչության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ կայուն և հուսալի երաշխիք»։









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}