Քաղաքական 15:31 20/10/2020 Հայաստան

Համանախագահների մոտ օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ իրականացվի. փոխարտգործնախարար

«Շատ կարևոր  է այն առումով, որ առ այսօր երեք համանախագահ երկրներից առավել ակտիվ է Ռուսաստանը, Ֆրանսիան։ Հրադադարի հայտարարման երկրորդ փորձը, ըստ էության, փորձում էր առաջ տանել Ֆրանսիան։ Հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումից։

Նրա խոսքով, երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարն իրականացվի:

Շ․ Քոչարյանը պատահական չհամարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ քննարկումը հենց դրան էր նվիրված, որպեսզի երաշխավորված լինի, չլինի որ անընդհատ  հայտարարվում է այս ինչ ժամից հրադադար ու խախտվում է։

Փոխարտգործնախարարն ասաց, որ ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, որ նպաստեն կողմերի՝  փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն: Երկրորդ մանդատը, որը կապված է նրա հետ, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ են, թույլ չտալ վերսկսվեն  ռազմական գործողությունները, որը 2016-ին միանգամից վերսկսվեց, հիմա էլ նորից վերսկսվեց։

«Սա իրենց համար ահազանգ է»,- ասաց Շ.Քոչարյանը։

Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում նախանշված հանդիպումն ինչի՞ն է միտված լինելու, փոխարտգործնախարարն ասաց. «Տվյալ պարագայում ես չեմ տիրապետում, բայց ընդհանուր առմամբ այսօր արձանագրում եմ, որ օրակարգում համար մեկ խնդիրն է դրված, համենայնդեպս միջնորդների կողմից, որպեսզի լինի հրադադար, որը պահպանվի»։

Ինչ վերաբերում է միջազգային կառուցների արձագանքին, արդյոք բավարարում է հայկական կողմին, Շ. Քոչարյանն ասաց, որ տարբեր արձագանքներ կան, այստեղ շատ էական է հետևյալ հանգամանքը՝ հստակությունը մեր դիրքորոշման։

«Իհարկե, շատ տեղեր կան, մենք բավարարված չենք. չի կարելի դիտարկել Արցախի Հանրապետությունը որպես տարածք, քանի որ  ճանաչված չէ, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային  իրավունքներից։ Չի կարելի տարբերակել  մարդկանց, կախված նրանից, թե որ սուբյեկտում են  բնակվում։ Դա ակնհայտ է, այստեղ խնդիրներ կան։

Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ, և ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։։ Հայկական կողմերի համար ամեն օրը ցավալի է, որովհետև կյանքեր են, բայց մյուս կողմից պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին քո պարտքն է։ Այն, ով հույսը դնում է՝  օտարը կգա կօգնի, դատապարտված է։

Ցավալի է, բայց մենք պատերազմի մեջ ենք, ավելին՝ Թուրքիայի երևալը  բացահայտ խոսում է նրա մասին, որ ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելու մասին է խոսքը, խոսքը վերաբերում է  հնարավոր ցեղասպանությանը։ Այդ տեսանկյունից պետք է շատ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերեն բոլոր միջազգային կազմակերպությունները։

Դիվանագետները միշտ պետք է գործեն, բայց հաղթանակը դիվանագետին անհամեմատ ավելի բարձր հնարավորություն է տալիս, քան եթե այդ հաղթնակը ֆիքսված չէ դեռ»,- ասաց Շ. Քոչարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:28
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստանի տարածքում մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին...
Աղբյուր` Panorama.am
15:23
Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Նոր պատերազմի վտանգ չկա, չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին առանց  որևէ ջանք գործադրելու, առանց պայքարի, առանց մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ու թե, որքա՜ն թարս «կապուտներ է» անելու կյանքը քեզ, Նիկոլ, դեռ հայտնի չէ. Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ահա այսպիսի կազուսներով լի է կյանքը Նիկո՛լ։ Կար ժամանակ, երբ իբրև թե դու էիր Բանակի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին. գեներալ-մայոր Մուրադյան
«Այսօր ձեռնոց է նետված Զինված ուժերին, որը հետպատերազմյան շրջանում կատարում է իր խնդիրները Նոյեմբերյանից մինչև Ագարակ»,- այսօր ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
15:03
Պատգամավորները թող պատասխանեն՝ քանի ԼԳՏՊ է ծառայել բանակում կամ մասնակցել կռվին. զինվորական
«Կոչ եմ անում հայ ժողովրդին, իմ մարտական ընկերներին ոտքի կանգնել՝ պաշտպանելու Հայոց բանակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Մեր հայրենիքը մի րոպե անպաշտպան չթողած սպայակազմն այսօր հայտնվել է պետության կողմից լքված վիճակում. թուրքագետ
«Այս օրերին Թուրքիան ավելի բացահայտ ու ինտենսիվ է թիրախավորում մեր ազգային արժեքները։ ԳՇ հայտարարությունը ամենաբուռն ձևով քննադատել է մեր...
Աղբյուր` Panorama.am
14:30
Զինվորականներն ու քաղաքացիները ՊՆ մոտից գնացին Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր
Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին ներկա է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Այստեղ եմ ոչ թե որպես...
Աղբյուր` Panorama.am
14:27
Այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով. պահեստազորի գնդապետ
«Մեր թշնամին մեր հայրենիքը բզկտում է, կտոր-կտոր անում, սահմանամերձ մեր գյուղերը այլևս խոցելի են հակառակորդի համար»,- այսօր ՊՆ շենքի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Իգոր Սարգսյան. Բանակը, ինչով հնարավոր էր, քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում
«Երևի թե Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը 30 տարի բանակ չեն ունեցել, նրանց բանակը եղել են ֆեյքերը, սորոսները, ապազգային տարրերը։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Իլհամը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլը պապանձվել է. քաղաքագետ
Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը գրում է. «Իլհամը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլը պապանձվել է։ Ադրբեջանի բռնապետը...
Աղբյուր` Panorama.am
13:43
Գլխավոր շտաբի պետը, սպայական կազմը զգացին՝ երկրում ներքին վտանգ կա. Պահեստազորի փոխգնդապետ
«Բանակը քաղաքականությանը որևէ կերպով չի խառնվել, պահեստազորի սպաներ ենք, այստեղ ենք գտնվում  ի աջակցություն մեր...
Աղբյուր` Panorama.am
13:41
Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան
«Չեմ կարծում, որ պարզ խնդիր է այն, որ մարդը, ով համարում է, թե ինքն այս երկրի վարչապետն է, կարող է առավոտյան վատ տրամադրությամբ արթնանալ...
Աղբյուր` Panorama.am
13:17
Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ
Զինվորականների ու քաղաքացիների ակցիան են անում պաշտպանության նախարարության դիմաց՝ ի աջակցություն Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ու Հայոց բանակի։
Աղբյուր` Panorama.am
13:12
Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է ասել. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է, որ տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է...
Աղբյուր` Panorama.am
13:03
«Ի՞նչ ա նշանակում ինքնությունը չպարզված զոհվածների մասունքներն ամփոփելու են Եռաբլուրում, այ անգործունակ չորքոտանիներ»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է տարածվող լուրերին, թե Կառավարության ներսում այս օրերին քննարկվում է անճանաչելի դարձած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
12:53
Արսեն Թորոսյանը նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն դոլարի պայմանագիր է կնքել
ՀՀ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած...
Աղբյուր` Panorama.am
12:41
Եթե հեռախոսում ունեք այս անվճար ծրագիրը, ապա անմիջապես ջնջեք այն
Փորձագետ Զաք Դոֆմանը նախազգուշացրել է Android-ի օգտատերերի համար նախատեսված անվճար SuperVPN հավելվածի վտանգների մասին, որը, իբր, նախատեսված է...
Աղբյուր` Panorama.am
12:34
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3438 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Աղբյուր` Panorama.am
12:09
Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Երեկ  Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում  անհետ կորած զինծառայողների որոնողական...
Աղբյուր` Panorama.am
11:59
Իրանում կանխվել է ինքնաթիռի առևանգման փորձը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  թռիչքային անվտանգության ստորաբաժանումը մարտի 5-ին հայտնել է, որ մարտի 4-ի երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
11:48
Ես սա անվանում եմ դասական «leveling down». Սուրեն Սարգսյան
«Ի դեպ հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին»:
Աղբյուր` Panorama.am
11:36
Էրդողանն ու Մերկելն առցանց հանդիպում են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսահամաժողովի ձևաչափով հանդիպում են անցկացրել, որի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
11:27
Մեր տղաները մսաղացի տակ են ընկել, որովհետև Նիկոլը իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր էր գնել. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկային ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը և Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետներին
Ռուսաստանը և Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետների, հաղորդում է Les Echos-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:12
Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում
«Մեր առաջ դրված հարցը մեկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թե՞ ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել»։
Աղբյուր` Panorama.am
11:06
06.03.2021. Կորոնավիրուսի 508 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3016 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Առողջացել է 191 հիվանդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. Աբրահամյան
«Միանգամից ասեմ՝ այս մոտեցումը, մի փուլում, մեզ պատերազմի շեմին է կանգնեցնելու»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Դավիթ Թորոսյան. Կհանդիպենք դատարանում
«Արցախի դիրքերի համար նախատեսված գիշերային տեսանելիության սարքերի ինձանից արված խոշոր չափերի գողությունը հավանաբար կհիշեք։ Քրգործի քննությունը կասեցվել էր, բողոք էինք ներկայացրել Գլխավոր դատախազին»։
Աղբյուր` Panorama.am
10:36
Արթուր Դանիելյան. Ընդդիմության օրակարգում պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հարցի բարձրացումը
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն անդրադարձել է ԳՇ պետի և մյուս բարձրաստիճան զինվորականների հայտարարությանը:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}