Իրավունք 21:40 20/10/2020 Հայաստան

Ինը լրատվական կայք տուգանվել է 700 հազարական դրամով

Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք, որոնցից 28-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 93-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։

Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված վարչական վարույթների արդյունքում 32-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 22-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։

9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Իրավապահ այս մարմնից հիշեցնում են, որ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Yerkir.am. «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են
Վերջին երթի ժամանակ Փաշինյանը, Արցախի 13 հասցեում արձագանքելով պատուհանից իրեն քննադատած քաղաքացուն, ասել էր՝ «Քո հետևից կգան»։...
Աղբյուր` Panorama.am
23:03
Արփինե Հովհաննիսյան. Քիչ մնաց
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Հիմա նյարդերի պայքար է: Ամուր նյարդերի, ինչից...
Աղբյուր` Panorama.am
22:25
Ֆեյք Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը՝ ԱԱԾ շենքի պատին
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն այսօր յուրօրինակ ակցիա է իրականացրել ԱԱԾ շենքի մոտ։ Նա ֆեյսբուքյան կեղծ օգտատեր...
Աղբյուր` Panorama.am
22:19
Այլընտրանքային նախագծեր խումբ. Սա պետության ինքնապաշտպանությունն է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է հոդված, որտեղ անդրադառնում է վերջին ժամերի իրադարձություններին. «Նախագահի կշռադատված քայլից...
Աղբյուր` Panorama.am
22:13
ՊՆ. Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց
Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:07
Սայաթ Շիրինյանը՝ ոստիկանապետին. Ենթականերիդ սպանդի մի ենթարկի
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը գրում է. «Այն, որ...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ապիկյան. Եկան, դավաճանեցին, վռնդվեցին
Արեն Ապիկյանը գրում է. «Բայց ջոկու՞մ եք «ամենալեգիտիմ», «ամենաժողովրդական», «ամենաարդար»...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «ՀՀ նախագահը չի ստորագրել ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
21:41
Արթուր Ղազինյան. Ուզում եմ հավատալ, որ Արթուրը կկայացնի միակ ճիշտ որոշումը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն...
Աղբյուր` Panorama.am
21:32
Քաղաքագետ. Քաղաքական Դիակը մինչև վերջ պայքարելու է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքական Դիակը մինչև վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊՔ-ի պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
21:22
Mediaport. ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը
Թելեգրամի Mediaport ալիքը գրում է. «Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ 2 ժամ առաջ Փաշինյանը հրամայել է ԱԱԾ֊ի ԱԼՖԱ ջոկատին...
Աղբյուր` Panorama.am
21:15
«ՄԵՐ ԹԱՂԸ»՝ մեծ պրեմիերա Պատանի հանդիսատեսի թատրոնում
Պատանի հանդիսատեսի թատրոնը երկարատև դադարից հետո իր դռներն է բացում մեծ պրեմիերայով: Թատրոնի մամուլի ծառայության փոխանցմամբ, փետրվարի 28-ին՝...
Աղբյուր` Panorama.am
21:07
Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Եթե անկեղծ, շատ զարմացած եմ։ Ես կարծում էի, որ էլ զարմանալու տեղ չունեմ: Ես...
Աղբյուր` Panorama.am
21:00
Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Ինչպես պարզ դարձավ Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում,...
Աղբյուր` Panorama.am
20:54
ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների և իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված...
Աղբյուր` Panorama.am
20:48
Նարեկ Մալյան. Ռազմական դրության ժամանակ ոստիկանությունը, ԱԱԾ-ն ենթարկվում են ԶՈւ ԳՇ պետին
«Վետօ» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ուղիղ եթերում հայտարարեց՝ ոստիկանության բարեփոխումը ձախողել են,...
Աղբյուր` Panorama.am
20:41
Դատախազությունից հերքում են
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է. «Տեղեկատվությունը, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Վարչապետի մոտ է հրավիրվել ու...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ոստիկանությունից հերքում են Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրերը
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Panorama.am-ին փոխանցեց ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գորբաչովը Պուտինին ու Բայդենին կոչ է արել հանդիպել միջուկային պատերազմի սպառնալիքը նվազեցնելու համար
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խնդրել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Ջոզեֆ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Արթուր Վանեցյան. Մենք ցույց տվեցինք, որ պատիվ ունենք
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները վերադարձան Բաղրամյան պողոտա։ Այստեղ կրկին մեկնարկեց հանրահավաքը։ «Այսօր շատ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատարան է ուղարկվել օրենքով երեք գողի վերաբերյալ քրեական գործ
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք:...
Աղբյուր` Panorama.am
20:08
Այս իշխանությունը կառավարման իմիտացիա է անում, մյուս կողմից էլ՝ «անիծում բնության հերը»․ անտառագետ
Կառավարությունը բնապահպանության ոլորտում ծրագրեր է իրականացնում, որոնք ոչ միայն անպիտան են, այլև կարող են ճիշտ հակառակ էֆեկտն ունենալ և...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Հրապարակ». Եվս մեկ գեներալ միանում է ԳՇ պահանջին
ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում Զինված ուժերի Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Քաղաքացիները՝ Փաշինյանին. Դու քաղցկեղ ես Մայր Հայաստանի մարմնին, որը կհեռացվի ամեն կերպ
Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Սարգսյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այդ մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
19:45
Գևորգ Դանիելյան. Հանրապետության նախագահը գործեց Սահմանադրության ոգուն խիստ համապատասխան
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «Հանրապետության նախագահը գործեց Սահմանադրության ոգուն...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արմեն Սարգսյանը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը ներկա...
Աղբյուր` Panorama.am
19:15
Էլինար Վարդանյան. Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանն, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ քիչ առաջ տարածած հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
19:00
Բաղրամյան պողոտայում ծափահարություններով ողջունեցին ՀՀ նախագահի որոշում
«Կար մեկ ճանապարհ բանակը պաշտպանելու, այն միջնորդությունն առարկություններով հետ ուղարկելն էր, մենք դա էինք պահանջում և նույն կարծիքն...
Աղբյուր` Panorama.am
18:48
ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Փետրվարի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է,...
Աղբյուր` Panorama.am
18:35
ԻՊ-ն Սիրիայում գազատար է պայթեցրել
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները շաբաթ օրը դիվերսիա են իրականացրել սիրիական Դեյր-էլ-Զոր նահանգում գտնվող գազատարի վրա:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}