Վարդան Օնանյան Նվնվոցները թողեք, ուժեղներին էլ մի խանգարեք
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը, ով վիրավորվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ, քիչ առաջ գրել է.
«Տղերք, ես լավ եմ: Մի երեք ամսից լրիվ լավ կլինեմ:
Խնդրում եմ, խուճապ տարածողներին մի երկու լեն չափալախ տվեք, թող սսկվեն: ֆրոնտից հետ եկածներին էլ շատ մի լսեք, մեծ-մեծ փրթողների մի մասը վախկոտ դասալիք է, հազար պատճառ կբերեն իրենց ոչնչությունը արդարացնելու համար։
Նվնվոցները թողեք, ուժեղներին էլ մի խանգարեք:
Հ.Գ.
Իմ տպավորությամբ խուճապ են տարածում նաև փրկության աղոթքների մասին գրառումները, իբր էնքան վատ ենք, որ միայն աստված կփրկի, իսկ ուժը, քաջությունը, զենքը, ռազմավարությունը այլևս անելիք չունեն:
Մտքում աղոթեք, հեչ պարտադիր չէ ՖԲ-ում դրա մասին գրելը:
հաղթելու ենք, այլ տարբերակ չկա»։