300 նոր ավտոբուսները նախատեսված կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար. Մարության
«100 նոր միկրոավտոբուսները, ինչպես նաև 200 ավտոբուսները, որոնք ծրագրվում է գնել, նախատեսված կլինեն սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար»,- այսօր Երևանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ նման պահանջներ են սահմանվել նաև 500 վերելակների համար, որոնց մի մասն արդեն տեղադրվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում:
«Նման միջոցները հատկապես արդիական կլինեն հետպատերազմյան շրջանում՝ կապված սահմանափակ հնարավորություններով մարդկանց թվի ավելացման հետ»,- շեշտեց Մարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում