Քոչինյան 15 հասցեում մինչև 15 հարկանոց բնակելի շենք կկառուցվի
«Առաջարկում ենք Քոչինյան 15 հասցեում գտնվող 11 հազար 149 քմ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական ընդերքօգտագործման հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը։
Նա նշեց, որ նշված հողատարածքում սեփականատիրոջ կողմից նախատեսվում է համապատասխան ճարտարահատակագծային առաջադրանքի հիման վրա կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր։
Ըստ բանախոսի, նախատեսվում է կառուցել մինչև 15 հարկանոց բնակելի շենք։
Նախագծին կողմ էր ավագանու ավագանու 30 անդամ, դեմ և ձեռնպահ էին ավագանու 3-ական անդամներ։