«Բացթողում չի լինելու». հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվածները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ
«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հերոսների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ։
«Չորս օր առաջ եմ դիրքերից իջել, հիմա նորից բարձրանալու եմ»,- ասում է զինվորագրված տղաներից մեկը։
Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած Մարտին Վարդանյանն էլ ասում է, որ լիովին պատրաստ է շարքից հանել հակառակորդի ցանկացած թիրախ. «Բացթողում չի լինելու»։
Երեք որդիների հայր Ազատն էլ անկեղծանում է՝ սիրտն է թելադրել, որ կամավորագրվի։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան