«Դեմոկրատական այլընտրանք». Աընդունելի է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Քննարկելով Արցախում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունները ու դրա շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները՝ կուսակցության Քաղաքական խորհուրդն արձանագրում է․
-կարգավորման որևէ տարբերակ պետք է երաշխավորի Արցախի անկախությունը, նրա ցամաքային կապը Հայաստանի հետ, ԼՂՀ միջազգային ճանաչումը, նրա անվտանգության միջազգային երաշխիքների ստեղծումը,
-անընդունելի է որևէ տարբերակ, որի հիմքում դրված է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, որն, ըստ էության, ենթադրում է միակողմանի զիջումներ հայկական կողմից,
-կողջունենք Հայաստանի իշխանության ցանկացած արտաքին քաղաքական նախաձեռնություն, որը միտված է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը, միևնույն ժամանակ՝ որևէ մեկին իրավունք չենք տալիս Հայաստանի անունից բանակցել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի որևէ տարբերակի շուրջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին