Քաղաքական 14:14 21/10/2020 Հայաստան

Մենք արևմուտքին և Եվրոպային պարտադրում ենք հավատարիմ մնալ իրենց իսկ հռչակած արժեհամակարգին․ Սամսոնյան

«Նամակն ուղարկվել է, սակայն դեռևս գրավոր արձագանք չեմ ստացել, բայց նամակն ուղարկելու նույն օրը մենք տեսանք, որ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչը այցելել է արցախցի վիրավոր երեխաներին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով հարցին, որ վերջերս ինքը դիմել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, որպեսզի հավուր պատշաճի անդրադարձ լինի Արցախում կատարվող իրադարձություններին։

Նրա խոսքով, բացի իրենց հղած նամակը, նաև ակցիաներ են լինում, այսինքն՝ հանրության կողմից կա շատ արդարացի ճնշում, և հասկանալի է, թե մարդիկ ինչու են այդ կերպով արձագանքում միջազգային կառույցների պասիվությանը։

«Որպես ՄԱԿ-ի անդամ՝ մեզնից պահանջվում է կատարել մեր միջազգային պարտավորությունները, բայց երբ հարցը հասնում է կազմակերպության պարտավորություններին, այսինքն՝ զինված ընդհարումների գոտում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին շատ արագ ու օպերատիվ արձագանքելուն, պասիվ վարքագիծ է դրսևորվում։ Եվ դա ոչ միայն կարող է բացասաբար ազդել տվյալ կազմակերպության աշխատանքի վրա, այլ կարող է պարզապես հեղինակազրկել այդ կազմակերպությանը»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ Հայաստանում գտնվող միջազգային կազմակերպությունները պատճառաբանում են, թե Արցախը չճանաչված պետություն է, և դա է պատճառը, որ իրենք տեղից չեն արձագանքում իրավիճակին, Անի Սամսոնյանն արձագանքեց՝ երեսպաշտություն է բոլոր այն միջազգային կառույցների արձագանքը, թե Արցախը չճանաչված պետություն է, և այդ պատճառով են իրենք սահմանափակված։

«Այն սկզբունքները, որ այդ կառույցներն ընդունել են, սահմաններ չեն ճանաչում։ Դրանք ունիվերսալ սկզբունքներ են, և երկրագնդի վրա ցանկացած տեղ, որտեղ մարդու կյանքին վտանգ է սպառնում, այդ կազմակերպությունները պարտավոր են արձագանքել։ Քանի որ մարդկային կյանքը միայն ճանաչված պետություններում չէ արժեք, այն արժեք է ամբողջ երկրագնդով մեկ։ Հակառակ դեպքում այդ արժեքը որևէ իմաստ չէր ունենա»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի, այժմ միջազգային կառույցների լռությունը կոտրելու համար տարբեր քայլեր են արվում թե՛ օրենսդիր ու գործադիր մարմինների կողմից, և թե՛ հանրության կողմից.

«Ստացվում է, որ մենք այսօր արևմուտքին և Եվրոպային պարտադրում ենք հավատարիմ մնալ իրենց իսկ կողմից հռչակված արժեհամակարգին։ Սա աբսուրդ է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:59
«Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել է բանակցելու ադրբեջանցիների հետ, որ առաջ չգան»
Լրագրող Նանե Արզումանյանն ահազանգում է՝ Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել է բանակցելու սդրբեջանցիների հետ ու նրանց համոզում է, որ առաջ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը. Mediaport
Mediaport թելեգրամյան ալիքը գրում է.  «Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված...
Աղբյուր` Panorama.am
12:49
Փաշինյանի ուղերձին արձագանող օգտատերերը
Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հանդես եկավ ուղերձով՝ արձագանքելու համար ՀՀ երկրորդ նախագահի՝  5-րդ ալիքին տված հարցազրույցին։...
Աղբյուր` Panorama.am
12:39
Անտառներում շրջափակման մեջ գտնվող զինվորների խնդրով արդեն օպերատիվ զբաղվում են. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է՝ ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալիևի ստորացումներին չարձագանքող Փաշինյանը ամբողջ գիշեր չի քնել և մտածել է ինչ և ինչպես պատասխանել Քոչարյանին. Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածն է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ «Հարգելի աջափնյակցիներ, ընկերներ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5450 դեպք, մահացել է 37 մարդ
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 158 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:03
Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Այս ճգնաժամից երկիրը դուրս բերելու հերթը հմուտ քաղաքական գործիչներինն ու կառավարիչներինն է. Մամիջանյան
Ընդդիմադիր 17 ուժերի կողմից անցումային շրջանում վարչապետի  թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը հմուտ քաղաքական գործիչ և հմուտ բանակցող է,...
Աղբյուր` Panorama.am
11:26
Օրգանիզմի ռեակցիան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդունումից հետո մարդու մոտ առաջանում է թուլություն, քնկոտություն,  իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է...
Աղբյուր` Panorama.am
11:20
Խնածախ համայնքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ը տեղեկացնում է՝ այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
Ռուսաստանի  պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողներն ականազերծել են Շուշայի և...
Աղբյուր` Panorama.am
11:13
Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին։ «Սեփական ոչնչության գիտակցում՝...
Աղբյուր` Panorama.am
11:05
05.12.2020. Կորոնավիրուսի 1267 նոր դեպք է գրանցվել, 35 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Առողջացել է 1076 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
10:57
Նիկոլ, դու թուրք ես, դու ավելի թուրք ես քան Ալիևը. Արսեն Բաբայան
«Այ #դավաճան_նիկոլ, դու այդպես էլ ոչ միայն չպատասխանեցիր Ալիևի ստորացումներին, այլ ուղերձումդ լրիվությամբ խոսեցիր Ալիևի լեզվով: Այ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Եթե Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, ապա Վազգեն Մանուկյանը հաղթանակների ու արժանապատվության. Լիլիթ Գալստյան
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել  է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»
Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։ Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla...
Աղբյուր` Panorama.am
10:28
Արագածոտնի մարզում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և...
Աղբյուր` Panorama.am
10:12
ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում՝ ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին երբեք...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Այսօր Վազգեն Մանուկյանը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում մեկ տարում երկիրը ուշքի բերելու մեխանիզմները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Չի բացառվում, որ լարումը պիկին հասնելու պահին Փաշինյանը որոշի խաղարկել Միրզոյանի տարբերակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապաքինվելուց հետո խմբակցությունում հայտարարել է, թե ինքը մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում Փաշինյանը վերջնական որոշում չունի՝ ժամկետների առումով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը չի կարող երկար շարունակվել:...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի հանդիպումից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարի «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված բժշկական ուղղաթիռները, որոնց...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Փաստ». Փաշինյանը իր թիմակիցներին զգուշացրել է, որ մշակում են այլընտրանքային տարբերակներ, եթե ինքը ստիպված լինի հրաժարական տալ
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1200 փախստական
Նախօրեին 1244 փախստական է Երևանից Ստեփանակերտ վերադարձել։ Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
09:12
ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ
Արման Թաթոյանը ներկայացել է իր դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
09:00
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է
19:06 04/12/2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}