ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ կարգով ներկայացված օրենքները
ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Առաջին օրինագծով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող և այնուհետև հումանիտար, ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ:
Երկրորդ նախագծով բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն կընձեռվի առանց հարկային հետևանքների ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Երկրորդ ընթերցումն կկազմակերպվի օրվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից
- Առաջարկվում է ներել ռազմաճակատում զոհված կամ վիրավորված քաղաքացիների վարկային պարտավորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ