Քաղաքական 09:51 21/10/2020 Աշխարհում

Սասունյան. Ես քվեարկում եմ Բայդենի օգտին․․․ Թրամփի մղձավանջին վերջ դնելու համար

Տասնյակ միլիոնավոր ամերիկացիների և մնացած աշխարհի հետ միասին ես հույս ունեմ, որ Թրամփ կոչվող մղձավանջը կավարտվի նոյեմբերի 3-ին:

Բարեբախտաբար, Թրամփը վերջերս հայտարարեց, որ եթե պարտվի ընտրություններում՝ կլքի Միացյալ Նահանգները: Դա ամենալավ բանն է, որ նա ասել է վերջին չորս տարիների ընթացքում․․․ Հավանաբար, նա անհանգստացած է, որ ընտրություններում պարտվելու դեպքում կհայտնվի բանտում՝ բազմաթիվ հանցագործությունների համար, որոնք գործել է ինչպես պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ պաշտոնը զբաղեցնելուց հետո: Միակ խնդիրն այն է, թե որ երկիրը կցանկանա ապաստան տալ նրան. միգուցե Թուրքիան կամ Ադրբեջանը: Կամ գուցե Իսրայելը:

Գիտեմ, որ որոշ հայեր դժգոհ կլինեն իմ դիրքորոշումից: Բայց ես միշտ վճռականորեն արտահայտել եմ իմ տեսակետը այնքան անկեղծորեն, որքան կարողացել եմ։ Համոզված եմ, որ Թրամփը սպառնալիք է եղել Միացյալ Նահանգների և աշխարհի համար․․․ Հուսով եմ, որ նոյեմբերի 3-ին Թրամփի պարտությամբ մենք բոլորս մի փոքր թեթևացած շունչ կքաշենք, նորից կապրենք ազատ ժողովրդավարական երկրում՝ առանց վախի, որ բռնապետը կփչացնի մեր կյանքն ու առողջությունը:

Բառարանում բավարար բացասական բառեր չկան նկարագրելու այն բոլոր սխալները, որոնք Թրամփն ասել կամ արել է վերջին չորս տարիների ընթացքում: Սրան պետք է վերջ դրվի։ Երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի ԱՄՆ հաջորդ նախագահը վերացնի այն վնասը, որը Թրամփը հասցրել է Ամերիկային և աշխարհին:

«Վաշինգտոն փոստը» բծախնդրորեն հետևել է Թրամփի ստերին և չափազանցություններին: 2020 թ․ մայիսի դրությամբ՝ նախագահ դառնալուց ի վեր, Թրամփը ստել է ավելի քան 20 հազար անգամ: Նա անընդհատ ստում է: Դուք չեք կարող վստահել նրա ասածներին: Առավոտյան մի բան է ասում, իսկ երեկոյան՝ հակառակը: Առերեսվելիս նա պնդում է, որ նման բան չի ասել, նույնիսկ եթե դա ապացուցվում է իր իսկ ձայնի ձայնագրությամբ: 2018 թ․ իր ելույթներից մեկում նա ասաց՝ մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք կամ ինչ տեսնում եք․․․ Այլ կերպ ասած, անտեսեք փաստերը և վստահեք նրա ստերին:

Միակ բանը, որին կարող ես վստահել, այն է, որ Թրամփը կանի այն, ինչը իր անձնական  շահն է: Որպես նախագահ՝ նա բիզնեսն ուղղել է դեպի իր հյուրանոցներն ու գոլֆի խաղադաշտերն ամբողջ աշխարհում: Նա 400 միլիոն դոլար պարտք ունի անհայտ անձանց և այլ աղբյուրների, բայց նրանց անունները չի բացահայտում: Միգուցե իրեն  հաճելի  բռնապետերից մի քանիսը հենց նրանք են, որոնք տրամադրել են այդ դրամական միջոցները: Եվ դա կարող է լինել պատճառը, ի թիվս այլոց, որ Թրամփը կտրականապես հրաժարվում է հրապարակել իր հարկային հայտարարագրերը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային համավարակին՝ Թրամփի անկարողությունն ու տգիտությունը պատճառ դարձան այս պահի դրությամբ ավելի քան 220 հազար ամերիկացիների մահվան, որոնց թիվն օրեցօր աճում է: Նա երբեք լուրջ չէր վերաբերվում մահացու վիրուսին՝ այն որակելով որպես դեմոկրատների կեղծիք և 2020 թ․ փետրվարի 27-ին Սպիտակ տանն ասաց՝ «Այն կվերանա:

Մի օր, հրաշքի նման կվերանա»։ Ցավոք, դեռ շատերը կմահանան մինչև այս համավարակի ավարտը: Թրամփը մեծ քաղաքական հանրահավաքներ է անցկացրել երկրի տարածքում և մի շարք միջոցառումներ Սպիտակ տանը, որոնց մասնակիցների մեծ մասը դիմակներ չի կրել և սոցիալական հեռավորություն չի պահպանել։ Նրանցից շատերը՝ Թրամփի սեփական ընտրողները, վարակվել են, իսկ ոմանք՝ մահացել։ Թրամփն ու իր ընտանիքը ևս վարակվել էին, բայց նա կարծես դասեր չի քաղել իր անխոհեմ պահվածքից:

Թրամփը խոստովանեց, որ ինքը սիրահարված է բռնապետերին և դեմ է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին։ Լրագրող Բոբ Վուդվորդին տված հարցազրույցում, որը ձայնագրված է, Թրամփն ասել է․ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Էրդողանի հետ, թեև այդպես չպետք է լինի, որովհետև բոլորն ասում են՝ «ինչ սարսափելի մարդ է»։ Բայց գիտես, ինձ մոտ լավ է ստացվում։ Ծիծաղելի է, իմ ունեցած հարաբերությունները, որքան նրանք ավելի կոշտ ու ստոր են, այնքան հաշտ եմ նրանց հետ։ Դու ինձ մի օր կբացատրես, լա՞վ: Բայց գուցե դա վատ բան չէ... Հեշտ մարդիկ նրանք են, որոնց ես միգուցե այդքան շատ չեմ սիրում կամ այնքան էլ հաշտ չեմ նրանց հետ»։

Ուստի զարմանալի չէ, որ Թրամփը մատը չի շարժել, որպեսզի ճնշում գործադրի իր լավ ընկեր Էրդողանի վրա՝ դադարեցնելու զինել ու խրախուսել Ադրբեջանին Արցախի վրա հարձակման համար: Նա նույնիսկ հետաքրքրված չէ Էրդողանին ասելու՝ դադարեցնել ահաբեկիչների տեղափոխումը Հյուսիսային Սիրիայից Ադրբեջան, քանի որ Թրամփը անձնական շահ չունի Արցախյան հակամարտությունից: Մինչդեռ ամեն օր հայ երիտասարդ զինվորներ են զոհվում։ Եթե Թրամփը ցանկանար, նա կարող էր դադարեցնել պատերազմը Էրդողանին ուղղված մեկ հեռախոսազանգով: Բայց, ինչպես 2015-ին Թրամփը խոստովանել է Breitbart News Daily-ին. «Ես մի փոքր շահերի բախում ունեմ, որովհետև Ստամբուլում ունեմ մեծ, մեծ շենք: Անչափ հաջող աշխատանք է։ Այն կոչվում է Թրամփի աշտարակներ՝ երկու աշտարակ, մեկի փոխարեն, ոչ թե սովորական, այլ՝ երկու»։

Հոկտեմբերի 18-ին, Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանում մի խումբ հայ ցուցարարների նկատելուց հետո, այդ օրն ավելի ուշ Նեվադա նահանգի Ռինո քաղաքում տեղի ունեցած հավաքի ժամանակ, Թրամփը գովեց հայերին և ասաց, որ հավանում է նրանց դրոշը։ Թեև Թրամփը չանդրադարձավ Արցախյան պատերազմին, բայց ասաց «Մենք աշխատում ենք ինչ-որ բաների վրա»։ Միգուցե Թրամփն ակնարկում էր Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին նախատեսված պետքարտուղար Մայք Պոմպեոյի`Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին։ Ինչպես Թրամփն է հաճախ ասում, «տեսնենք, թե ինչ կլինի»:

Վերջին ամիսներին շատ գրքեր են գրվել Թրամփի հարազատների կամ Սպիտակ տան աշխատակիցների կողմից՝ բացահայտելով նրա բազմաթիվ թերությունները: Վերջերս Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար նախկին պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին Թրամփի մասին ասաց․ «Նրա անպարկեշտության խորությունը պարզապես ապշեցնում է ինձ: Անպարկեշտությունը, յուրաքանչյուր հարաբերության գործարքային բնույթը, ավելի  ողորմելի է, քան ցանկացած այլ բան: Նա իմ կյանքում երբևէ հանդիպած ամենաարատավոր անձնավորությունն է»:

Թրամփի կողմնակիցների զարմանալի բաներից մեկը Թրամփին որպես իրենց պաշտամունքի առաջնորդին կույր հետևելն է, որքան էլ նրա արարքները կամ հայտարարությունները  քստմնելի լինեն։  Ինչպե՞ս կարող են ավետարանականները և այլ պարկեշտ մարդիկ անտեսել նրա անբարո գործելակերպն ու ստերը: Նա բազմաթիվ ապօրինի սեռական հարաբերություններ է ունեցել մարմնավաճառների հետ և գումարներ վճարել քողարկելու  համար։  Նա հավանաբար իր կյանքում երբեք եկեղեցի չի մտել, բայց նրան պաշտում են Աստծո պես․․․ Սա շատ տխուր է և ցավալի:

Թրամփը նաև փչացրել է Միացյալ Նահանգների հեղինակությունը ամբողջ աշխարհում: Pew-ի հարցախույզի համաձայն, Ռուսաստանի նախագահ Պուտինն ավելի հարգված է, քան Թրամփը, իսկ համաշխարհային առաջնորդներից նա ընդամենը մեկ միավորով է առաջ անցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինից (29% -28%): Թրամփի վարչակազմը նաև խախտել է Միացյալ Նահանգների կողմից ստորագրված մի քանի միջազգային պայմանագրեր:

Ամփոփելու համար նշենք, որ Բայդենի օգտին քվեարկությունը Թրամփից ազատվելու քվե է: Ես միամիտ չեմ հավատալու նախընտրական խոստումներին, բայց մի բան հաստատ է, որ Թրամփը պետք է գնա: Այնպես որ, անկախ նրանից, թե Բայդենն ինչ է խոստանում անել, նա չի կարող ավելի վատ լինել, քան Թրամփը՝ ամերիկահայերի, Հայաստանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար: Մենք տեսել ենք Թրամփի ապաշնորհ կառավարման չորս տարիները, և դա բավական երկար է ինձ և շատ ուրիշների համար: Զարմանալի չէ, որ բազմաթիվ վերլուծաբաններ ասում են. «Թրամփը պիտանի չէ նախագահ լինելու համար»: Ժամանակն է՝ խելամտությունը վերադառնա Սպիտակ տուն․․․ Պատկերացրեք, թե Թրամփը ինչ վնաս կարող է հասցնել իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում, եթե չկաշկանդվեր վերընտրվելու մտահոգություններով․․․

Հարութ Սասունյան
Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}